
Երուսաղեմում ԱՄՆ-ի դեսպանատունը կբացվի մայիսի 14-ին

Երուսաղեմում ԱՄՆ-ի դեսպանատունը, ինչպես եւ պլանավորված էր, կբացվի մայիսի 14-ին՝ Իսրայելի կազմավորման 70-րդ տարեդարձի օրը: Այդ մասին լրագրողներին հայտնել է ամերիկայն վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը:
«Մենք շատ ուրախ ենք, որ երկուշաբթի առավոտյան կբացենք մեր դեսպանատունը Երուսաղեմում… Մենք ակնկալում ենք մոտավորապես հարյուր մարդու ներկայությունը (բացմանը), մենք մի քանի բարձրաստիճան հյուրերի ենք սապասում Կոնգրեսից, կլինի նախագահի պատվիրակությունը: Մենք շատ հպարտ ենք այն փաստով, որ կարողացանք դեսպանատունը բացել, ինչպես նախագահն է ասում, գրաֆիկից շուտ եւ բյուջեի շրջանակում»,- ասել էնա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: