
Մասիսի քաղաքապետի տեղակալը նույնպես ազատ է արձակվել. փաստաբան

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հունիսի 2-ին որոշում է կայացրել Էրեբունի վարչական շրջանում ապրիլի 22-ին զանգվածային անկարգությունների իրականացման մեջ մեղադրվող Մասիսի քաղաքապետի տեղակալ Կարեն Օհանյանին ազատ արձակել: «Արﬔնպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց Օհանյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը:
«Քաղաքապետի տեղակալի կալանքի միջնորդությունը ևս մերժվել է և նա ազատ է արձակվել: Կարծում եմ՝ քննիչը կընտրի բոլոր ազատ արձակվածների նկատմամբ ստորագրություն չհեռանալու մասին, որը մենք կվիճարկենք»,- ասաց Աթանեսյանը:
Հունիսի 2-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշում կայացրեց ազատ արձակել նաև զանգվածային անկարգություններ կատարելու և կազմակերպելու մեջ մեղադրվող Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին: