ՌԴ ճանապարհային ոստիկանությունը աշխատանքներ է տանում փրկելու Օրենբուրգում վթարի ենթարկված բեռնատարում գտնվող վագրերին:
ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ։
ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի խոսքը՝ ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների քարոզարշավի մեկնարկից առաջ:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի սկանդալային հայտարարությունները, թե ապրիլյան պատերազմի օրերին բանակն ունեցել է վառելիքի որակի խնդիր, ինչի պատճառով ռազմական տեխնիկան հնարավոր չի եղել աշխատեցնել, շարունակում է ամենատարբեր մակարդակներով քննարկվել:
Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալները ՔԿՀ ղեկավարությանը ներքին կարգով հասկացրել են, որ անկախ ցուցումներից՝ իրենք ՀՀԿ-ին, միևնույն է, ձայն չեն տալու:
Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքում, հասկանալով, որ քարոզարշավի ժամանակ դժգոհ քաղաքացիները հնարավոր է անցանկալի հարցեր տան՝ բանակի վերաբերյալ՝ Սեյրան Օհանյանին, Մարտի 1-ից և քոչարյանական ժամանակներից՝ Վարդան Օսկանյանին, և «փչացնեն» նախընտրական տրամադրությունները, որոշել են «ԲՏՌ» կանանց ընդգրկել, որոնք կպաշտպանեն Օհանյանին և Օսկանյանին անցանկալի ժողովրդից։
Օրերս Շիրակի մարզ էր այցելել ՀՀ խիստ ազդեցիկ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը և բոլոր համայնքապետերին հավաքել ու ժողով էր արել:
Երեկ ոստիկանության Արտաշատի մարզային վարչություն են բերման ենթարկել «Ծառուկյան» դաշինքի թեկնածու Արգամ Աբրահամյանի բարեկամին՝ Խաչիկ Հովհաննիսյանին, ԱԺ պատգամավոր Կարինե Պողոսյանի փեսային: Հիշեցնենք, որ Կարինե Պողոսյանը, Հովիկ Աբրահամյանի քային հետևելով, ևս լքեց ՀՀԿ-ն և հիմա «Ծառուկյան» դաշինքի ցուցակում է:
«Քաղաքագիտության մեջ կա մի կանոն՝ եթե պայմանավորվել եք ֆուտբոլ խաղալ, պետք է խաղալ ֆուտբոլ, իսկ Ադրբեջանն առաջին խաղակեսում խաղում է ֆուտբոլ, երկրորդում՝ բասկետբոլ, դա չի տեղավորվում ոչ մի օրինաչափության մեջ»։
Ռիչարդ Կիրակոսյանը իր կարծիքն է հայտնել Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի՝ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի հետ ունեցած կապի մասին:
Հայաստանի Հանրապետական կուսակցության նախընտրական քարոզարշավը կմեկնարկի մարտի 5-ին. քարոզարշավի առաջին օրը կլինի ներկուսակցական քարոզչական միջոցառում, որին լրատվամիջոցներ ներկա չեն լինի:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում ելակետային է մեկ սկզբունք՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը:
Թուրքիայի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարներ Մևլյութ Չավուշօղլուն և Զիգմար Գաբրիելը հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվել են հանդիպել մարտի 8-ին:
«Ես հույս ունեմ, որ լավ իմաստով թեժանալու է պայքարը։ Այս պահին ամենամտահոգիչն այն է, որ որևէ մեկը որևէ տեսանելի բան չի ասել, և այստեղ ես համաձայն եմ Դավիթ Շահնազարյանի կարծիքին, որ միայն Հանրապետական կուսակցությունն է, որ ինչ-որ քաղաքական պատկեր ունի…»:
«Տեղահանումներից հետո քեմալականները հայերին այլևս դաշնակիցներ չէին համարում ու այս մտածողությամբ էին առաջնորդվում ցեղասպանության քաղաքական և տնտեսական հարցերի շուրջ որոշումներ կայացնելիս: Նրանք գտնում էին, որ տեղահանման ծախսերը պետք է կատարվեն նույն՝ տեղահանվածների հաշվին», ասում է Քըրթը:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ակնկալում է հանդիպում ունենալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ մարտի կեսերին:
«Մեր երկիրը գնում է ընտրության, բայց հանրությունը չգիտի՝ գնում են ընտրության, որ ի՞նչ անեն, ի՞նչ են ուզում փոխել: Եթե այս գլխավոր հարցի պատասխանը մենք չտանք, ապա կարևոր չէ, թե ինչպիսի տեխնիկական միջոցներ ենք օգտագործելու, և դրանց օգտագործման պարագայում ինչպիսի խախտումներ են լինելու»:
«Նույնը՝ դիտորդների մասով: Ե՛վ ԶԼՄ ներկայացուցիչը, և՛ դիտորդը, և՛ վստահված անձը տեղամասից դուրս հանվելու ենթակա սուբյեկտներ են: Այսինքն՝ եթե հանձնաժողովը գտնի, որ լրատվամիջոցի ներկայացուցիչը թույլ է տալիս ԸՕ-ի այնպիսի խախտում, որը խոչընդոտում է ընտրական հանձնաժողովի աշխատանքը, կամ էական խախտում է որակում, կարող է ԶԼՄ ներկայացուցչին, հանձնաժողովի ներկա անդամների 2/3-ով, տեղամասից դուրս հանել: Նույնը սպառնում է նաև վստահված անձին, դիտորդին»:
SOCAR-ը 2017թ. փետրվարին Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղով արտահանել է 1 մլն 989 հազար 636 տոննա նավթ, ինչը, համեմատած նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի, 17.13 տոկոսով ավելի պակաս է:
Մեծ Բրիտանիայում մեքենայի ղեկին շարժական հեռախոսից օգտվելը կպատժվի 200 եվրոյի (248 դոլարի) չափով տուգանքով, իսկ առանձին դեպքերում կարող է հիմք դառնալ վարորդական իրավունքից զրկելու համար:
«Գիտեք մենք ունենք բազմաթիվ հայտնի մարդիկ` Մխիթարյան ունենք, մենք ունենք Լևոն Արոնյան, ունենք օլիմպիական չեմպիոններ, բայց կարծում եմ, որ Եվրամիությանը կարող ենք օգտակար լինել նաև ապրանքներ արտահանելով, բայց ոչ միայն»:
«Որքան հասկանում եմ, վարչապետի խոսքը վերաբերում է ներկայիս ներկրումներին, և համապատասխան միջոցառումներ են ձեռնարկվում, որպեսզի ներկա ներկրումների որակը համապատասխանի այն դրվածքին, որ կա մեր հանրապետությունում: Եվ ընթացքում խոսք եղավ, որ այդ պատճառով եղել են նաև դեպքեր ապրիլյան պատերազմի ժամանակ, երբ տեխնիկան լիցքավորված է եղել ոչ այն վառելիքով, որն անհրաժեշտ է: Ես համարում եմ, որ եթե էդպիսի տեղեկություններ կան, ապա իրենք պետք է զբաղվեն»:
«Առաջին փուլի համար առանձնացրել ենք 5-6 ծրագիր՝ զբոսաշրջություն, հարկային և մաքսային վարչարարություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, գյուղատնտեսություն, կրթություն և պետական կառավարման համակարգի ռազմավարությունների մշակում: Ցանկանում ենք ստեղծել այնպիսի հարթակ, որտեղ բոլոր գաղափարները, բոլոր ցանկացողները, բոլոր անհանգիստ մարդիկ, ովքեր ունեն տեսլական կամ պատկերացնում են, թե ինչպես երկիրը պետք է զարգացնել, այդ հարթակում գեներացնեն իրենց գաղափարները»:
«Այսօր հատկապես 3-րդ, 4-րդ պաշտպանական շրջանների, այսինքն՝ Աղդամի ուղղությամբ որոշակի կրակոցներ եղել են: Փառք Աստծո, որևէ զոհ և վիրավոր չունենք»,- այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը:
ՀՀ պաշտպանության նախարարն անդրադարձել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի այն հայտարարությունը, համաձայն որի ապրիլյան պատերազմում եղել են դեպքեր, երբ վառարանային վառելիքի հետ կերոսին են խառնել, ինչի արդյունքում տեխնիկան չի աշխատել:
Եթե մինչև հիմա մեր ընտրողներին սովորեցնում էինք, որ պետք է ծալած դնեն՝ քվեարկության գաղտնիությունն ապահովելու համար, այս դեպքում, իներցիայի ուժով, նորից կծալեն, ինչը չի առաջացնի քվեաթերթիկի անվավերություն, բայց օրենքով նախատեսված չէ ծալել, որովհետև այն ծրարից պետք է այնքան դուրս գա, որ հնարավոր լինի վրան ինքնասոսնձվող դրոշմանիշեր ամրացնել:
Պատմության մեջ առաջին անգամ Իսրայելը ձեռնամուխ է եղել գազի արտահանմանը, հայտնում է AFP գործակալությունը՝ վկայակոչելով Delek Drilling ընկերությանը, որը հանդիսանում է կոնսորցիումի մաս, որը զբաղվում է Իսրայելի գազային հանքավայրերի մշակմամբ։
ՌԴ Արևմտյան ռազմական օկրուգի շտաբի ռազմական վարչության պետ, գեներալ-մայոր Պյոտր Միլյուխինը պայթել է Սիրիայում ականի վրա, նրան տեղափոխել են Մոսկվա, հայտնում է «Ֆոնտանկան»։
Ադրբեջանական SOCAR ընկերությունը 2017թ. փետրվարին «Բաքու-Թբիլիսի-Ջեյհան» նավթատարով արտահանել է 1 մլն 989 հազար 636 տոննա նավթ, ինչը 17.13%-ով քիչ է՝ համեմատած անցած տարվա նմանատիպ ցուցանիշի հետ։
«Կառավարությունը՝ այսօրվա թիմը, ախտորոշել է մեր բոլոր ոլորտների խնդիրները, նեղ տեղերը, ձևակերպել տեսլական, թե ուր պետք է շարժվենք, ինչպես պետք է գնանք, ինչ միջոցառումներ պետք է իրականացնենք: Բավականին ռեալ, պրագմատիկ նյութ ենք ներկայացրել, հորիզոնը, որը մեզ համար ձևակերպել ենք՝ շատ ամբիցիոզ է, վստահ ենք, որ որոշ ժամանակ անց ունենալու ենք մի երկիր, որով բոլորս հպարտանալու ենք»,- Հայաստանի ազգային ագրարային պետական համալսարանում կրթաթոշակների հանձնման ժամանակ ունեցած իր ելույթում ասաց Կարեն Կարապետյանը: