«Եթե կան խախտումներ, թող քննություն իրականացնեն». Սեյրան Օհանյան․ «Ազատություն»

Սեյրան Օհանյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում անդրադարձել է վարչապաետ Կարեն Կարապետյանի այն հայտարարությունը, որ ապրիլյան պատերազմի օրերին վառելիքն անորակ է եղել, ինչի հետևանքով ռազմական տեխնիկան չի աշխատել: «Որքան հասկանում եմ, վարչապետի խոսքը վերաբերում է ներկայիս ներկրումներին, և համապատասխան միջոցառումներ են ձեռնարկվում, որպեսզի ներկա ներկրումների որակը համապատասխանի այն դրվածքին, որ կա մեր հանրապետությունում: Եվ ընթացքում խոսք եղավ, որ այդ պատճառով եղել են նաև դեպքեր ապրիլյան պատերազմի ժամանակ, երբ տեխնիկան լիցքավորված է եղել ոչ այն վառելիքով, որն անհրաժեշտ է: Ես համարում եմ, որ եթե էդպիսի տեղեկություններ կան, ապա իրենք պետք է զբաղվեն»:

Սեյրան Օհանյանը նշել է, որ ապրիլյան պատերազմի ժամանակ դիզվառելիքի պակասության պատճառով պայմանավորված որևէ խնդիր չի եղել: «Եթե իրենք ունեն էդպիսի տեղեկություններ, ես պնդում եմ՝ թող համապատասխան քննություն իրականացնեն»,- ասել է նա՝ ավելացնելով, որ եթե կան խախտումներ, ինքը շահագրգիռ կողմերից մեկն է, որ բացահայտվի:

Տեսանյութեր

Լրահոս