ՀՀ ինքնիշխանություն vs Թուրքիայի հետ «համագործակցության տրամաբանություն». Դավիթ Գալստյան
Դավիթ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արդեն գրել էի, որ ՀՀ-ն Թուրքիայի հետ համաձայնացնում ա Արաքսի ափին պատնեշի կառուցումը, չնայած պայմանագրով պարտավոր ՉԻ դա անել։
Բնականաբար, հարցում էի արել ԱԳՆ, որ հասկանամ՝ ինչի։
* ԱԳՆ-ն ասում ա, որ ՀՀ-ն ծանուցել է Թուրքիայի Հանրապետությանը Արաքս գետի ափամերձ հատվածի ամրակայման աշխատանքների վերաբերյալ՝ պայմանագրային դրույթներին համապատասխան։
«Միաժամանակ, ըստ անհրաժեշտության, կողմերի միջև թեմայի վերաբերյալ լինում են շփումներ և խորհրդակցություններ՝ երկու հարևան երկրների միջև համագործակցության տրամաբանության մեջ»։
* ԲԱՅՑ մինչ այդ ՏԿԵՆ-ը ասում էր, որ «ՀՀ ԱԳՆ–ի միջնորդությամբ շարունակվում է նախագծային փաստաթղթերը թուրքական կողմի հետ համաձայնեցնելու գործընթացը»։
Մի քանի անգամ։
N.B. Իսկ «ծանուցելն» ու «համաձայնեցնելը» խիստ տարբեր բաներ են։
* Ներքևում 1927 թ․ ԽՍՀՄ ու Թուրքիայի միջև կնքված (ու գործող) կոնվենցիայի ռուսերեն տարբերակն ա (բնօրինակը ֆրանսերեն ա)»:

