Վիգեն Սարգսյանը՝ Կարեն Կարապետյանի հայտարարության մասին

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն անդրադարձել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի այն հայտարարությունը, որ՝ ապրիլյան պատերազմում եղել են դեպքեր, երբ վառարանային վառելիքի հետ կերոսին են խառնել, ինչի արդյունքում տեխնիկան չի աշխատել: Վիգեն Սարգսյանի խոսքով՝ վարչապետի ասածը հասցեական էր և այն վերաբերում էր մասնավոր մատակարարումների նկատմամբ պետական վերահսկողությանը:

«Իրականում, ինչպես հասկանալի է, պաշտպանության բանակն իրականացնում է պատշաճ վերահսկողություն արդեն իսկ ձեռք բերված վառելիքի նկատմամբ: Միաժամանակ, ծայրահեղ իրավիճակներում բանակին կարող են անհրաժեշտ լինել նաև լրացուցիչ պաշարներ մասնավոր մատակարարի կողմից»,- ասաց  Վիգեն Սարգսյանը:

Տեսանյութեր

Լրահոս