ԵՄ-ում մատնանշում են՝ ինչը կօգնի վերաձևավորել ԵՄ-Թուրքիա հարաբերությունների ողջ ներուժը

Եվրոպական հանձնաժողովի հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր քարտուղար Գերտ Յան Կուպմանը ելույթ է ունեցել ԵՄ-Թուրքիա գործարար գագաթնաժողովում։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նա նշել է, որ Թուրքիան և ԵՄ-ն կիսում են նույն աշխարհագրությունն ու միմյանց տնտեսությունները սերտորեն փոխկապակցված են։

Ըստ Կումպանի՝ Թուրքիան վճռորոշ դերակատար է, որը նպաստում է տարածաշրջանային կայունությանը և կապակցվածությանը։ Մասնավորապես նշել է, որ Թուրքիան աշխարհագրական դիրքի շնորհիվ, կարևորագույն երկիր է տարբեր հարցերում, այդ թվում՝ Սիրիայում, ռուս-ուկրաինական հակամարտության և Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատման հարցերում։

Կուպմանը նշել է, որ ԵՄ-ն և Թուրքիան ընդհանուր շահեր ունեն համագործակցությունը մեծացնելու հարցում և ընդգծել է երկխոսության կարևորությունը։

«Եթե կառուցողական ներգրավվածությունը շարունակվի և մենք առաջընթաց տեսնենք Կիպրոսի հարցի շուրջ բանակցությունների վերսկսման ուղղությամբ, Մաքսային միության արդիականացման աշխատանքները նույնպես կվերսկսվեն։ Սա, իհարկե, կօգնի վերաձևավորել ԵՄ-Թուրքիա հարաբերությունների ողջ ներուժը»,- շեշտել է նա։

Եզրափակելով ելույթը՝ Կուպմանը նշել է, որ Եվրոպան պարզապես քաղաքական նախագիծ չէ։ Այն համակեցության, համատեղ բարօրության և խաղաղության համատեղ տեսլական է և Թուրքիան էլ պատմական անցյալով և դինամիզմով այդ տեսլականի անբաժանելի մասն է կազմում։

Տեսանյութեր

Լրահոս