Ե՞րբ է նախատեսվում Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան. պարզաբանում է Նիկոլ Փաշինյանը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հայաստան այցի նպատակահարմար ժամկետ է համարում հաջորդ տարվա սկիզբը: Այս մասին սեպտեմբերի 30-ին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Գիտեք՝ նախկինում պայմանավորվածությունը եղել է կամ այս տարվա վերջ կամ այս տարվա սկիզբ: Քանի որ այս ընթացքում մշտական շփումներ են տեղի ունեցել, և դեռ լինելու են մինչև տարվա վերջ, ես կարծում եմ, որ ճիշտ կլինի հաջորդ տարվա սկզբում լինի այդ այցը, որպեսզի մենք փաստաթղթային որոշակի բազա ունենանք, որ այցի ընթացքում ստորագրվի: Հույս ունեմ, որ այս ընթացքում մենք պայմանագրային շատ լուրջ փաթեթ կպատրաստենք»,- ընդգծեց Փաշինյանը:

Անդրադառնալով Դուշանբեում երկու երկրների ղեկավարների զրույցին, որը ֆիքսել էին տեսախցիկները, Փաշինյանը նշեց, որ Պուտինի հետ քննարկում էին իրենց հաջորդ առանձնազրույցի կազմակերպման հարցերը:

«Կադրերում Վլադիմիր Պուտինի հետ քննարկում էինք մեր հանդիպումը, որովհետև գագաթնաժողովի ավարտին մենք նորից հանդիպեցինք ու առանձնազրույց ունեցանք»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը:

Տեսանյութեր

Լրահոս