
9/16 ընտրատեղամասում ընտրողին չեն տվել 6-րդ համարի քվեաթերթիկը

Մամուլում տեղեկություն կար այն մասին, որ Երևանի 9/16 ընտրատեղամասում ընտրողներին չեն տրամադրվել «Քրիստոնեա-ժողովրդական Վերածնունդ» կուսակցության քվեաթերթիկները՝ թիվ 6-ը։
168.am-ի հետ զրույցում կուսակցությունից տեղեկացրեցին, որ մեկ մարդու հետ է նման դեպք գրանցվել:
– Ընտրողը, տեսնելով, որ այդ քվեաթերթիկը չկա, տեղեկացրել է այդ մասին հանձնաժողովին, որից հետո տվել են: Կարծում ենք՝ թյուրիմացություն է եղել»,- ասացին կուսակցությունից:
Նշենք, որ այս ընտրատեղամասը տեղակայված է Երևանի Կենտրոն վարչական շրջանում՝ Մայակովսկու անվան թիվ 7 դպրոցում (Գր. Լուսավորչի 7)։
Անի Կարապետյան