Սպիտակ քաղաքի մի քանի ընտրատեղամասերում և Արևաշող գյուղում լույս չկա

«Այս պահին Սպիտակ քաղաքի մի քանի ընտրատեղամասերում և Արևաշող գյուղում լույս չկա»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում նշեց ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Հովհաննես Սահակյանը։

«Այս պահին լույսերն անջատված են, և փաստացի հնարավորություն չկա, որպեսզի աշխատանքներն իրականացնենք։ Մեր վստահված անձանցից տեղեկատվություն եմ ստանում, որ մեկ-երկու ընտրատեղամասում լույսերը վերականգնվել է, բայց այս պահին գրեթե ընտրատեղամասերի մեծ մասում լույսերը վերականգնված չեն»,- նշեց Հ. Սահակյանը։

Նա դժվարացավ ասել՝ էլեկտրականության վթարը միտումնավո՞ր են արել, թե՞ ոչ, քանի որ չգիտի, թե ինչ է կատարվում, սակայն, նրա կարծիքով՝ կազմակերպչական առումով պետք է ուշադիր լինեն, որպեսզի կարևոր ընտրությունների դեպքում նման խնդիրների չբախվեն։
«Մեր վստահված բոլոր անձանց և հանձնաժողովի անդամներին զանգահարել ենք, որպեսզի ուշադիր լինեն, և միտումնավոր որևէ գործողության դեպքում այլ քայլեր չլինեն»,- ընդգծեց Հովհաննես Սահակյանը։

Նա նաև նկատեց, որ հետևելով ընտրություների ընթացքին, տեսել է պասիվություն, սակայն արդյունքներն ամփոփելուց հետո հստակ կխոսի մարդկանց պասիվության կամ ակտիվության մասին։

Նա նաև հավելեց, որ այս պահին սպասում են էլեկտրականության վերականգնմանը, որպեսզի վերսկսեն աշխատանքները։

Զվարթ Խաչատրյան 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31