Սպիտակ քաղաքում արդեն լույս կա. Արթուր Սաքունց

Ընտրատեղամասերը փակվելուց րոպեներ անց, իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրառում կատարեց, նշելով, որ գտնվում է Սպիտակ քաղաքում, և այնտեղ լույս չկա։

Գրառման մեկնաբանություններում նա նաև նշել էր, որ անհապաղ պետք է քննություն իրականացնել՝ պարզելու համար էլեկտրական հոսանքի մատակարարման դադարեցման պատճառները, և չպետք է խուճապի մատնվել, այլ հանձնաժողովներին հրահանգել մոմերով լուսավորություն ապահովել և ուժեղացնել ոստիկանական պարեկությունը։
Գրառումից րոպեներ անց 168.am-ի հետ զրույցում Արթուր Սաքունցը նշեց, որ քաղաքի լուսավորությունն արդեն վերականգնվել է:

«Հոսանքազրկումը տևել է 5-10 րոպե, այս պահին լույս կա, և ամեն ինչ կարգին է, արտառոց բան չկա»,- նշեց Արթուր Սաքունցը։

Նշենք, որ Ա. Սաքունցի գրառումից հետո ոստիկանությունը հայտարարություն տարածեց՝ նշելով, որ ՀՀ ոստիկապետի հրամանով Սպիտակ քաղաքում ուժեղացվել է հսկողությունը, և բոլոր ընտրատեղամասերի մոտ ոստիկաններ են հերթապահում:

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս