«Դա մեր նախաձեռնությունը չէ, բայց շնորհակալ եմ նախաձեռնողներին». Վիկտոր Սողոմոնյանը՝ «Ազատություն նախագահին» նախաձեռնության մասին
«Դա մեր նախաձեռնությունը չէ, բայց հայտարարությունը տեսել եմ, շնորհակալ եմ նախաձեռնողներին»,- 168.am–ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։
«Ազատություն նախագահին» նախաձեռնող խումբն այսօր հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. «Ազդարարում ենք հանրահավաքային պայքարի փուլի սկիզբ և կոչ ենք անում միանալ մեզ բոլոր նրանց, ում համար թանկ է հայի պատիվը և մեր երեխաների արժանապատիվ ու բարեկեցիկ ապագան։ Հաշվի առնելով, որ այսօր Հայաստանում տեղի են ունենում արտահերթ խորհրդարանական ընտրություններ, իսկ վաղը՝ դեկտեմբերի 10-ին, անցնելու է դրանց արդյունքների նախնական ամփոփումը, մենք պիկետների և հանրահավաքների մեկնարկի օր ենք հայտարարում դեկտեմբերի 11-ը»։
Վիկտոր Սողոմոնյանն ասաց, որ դեկտեմբերի 11-ին քաղաքում չի լինելու, բայց սատարում է նախաձեռնությանը։