ԱՄՆ-ի քաղաքացիները կնախընտրեին երկրի նախագահի թեկնածու առաջադրել հեռուստահաղորդավարուհի Օփրա Ուինֆրիին կամ հոլիվուդյան դերասան Թոմ Հենքսին՝ որպես բարձրագույն պետական պաշտոնի առավել որակյալ թեկնածուների շոու բիզնեսի աստղերի շրջանում:
Այն, որ Փաշինյանի կառավարության ներկայիս կազմն իր կարողություններով ակնհայտ զիջում է նախորդներին, դա արդեն գիտեն բոլորը, սակայն այն լռության տենդենցը, որ տեսնում ենք բոլորի մոտ բովանդակային հարցերի քննարկման ժամանակ, իրոք մտահոգության առիթ է հանդիսանում:
Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը դուրս է եկել «Ժառանգություն» կուսակցությունից օրեր առաջ և անդամակցելու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։
ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանի հրաժարականի մասին լուրն ապատեղեկատվություն է:
Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի անդամ Լյուկ Կարվունասը երկրի նախագահ Ֆրանսուա Մակրոնին կոչ է արել հրաժարվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին Փարիզ՝ Առաջին աշխարհամարտի 100-ամյակի ավարտի միջոցառումներին հրավիրելուց:
Չինաստանն ու ԱՄՆ-ն պետք է երկու կողմերի համար առևտրային հակասությունների ընդունելի լուծումներ գտնեն:
Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հերթական հանդիպումը Ստամբուլում մեծ աղմուկ է բարձրացրել։ Երեք երկրների տարածած ստամբուլյան հռչակագիրը լայն մտահոգությունների պատճառ է դարձել Երևանում։
Ֆրանսիայի բնակիչների միայն 21 տոկոսն է դրական գնահատում նախագահ Էմանուել Մակրոնի գործունեությունը:
«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ, ՀՀ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի այն հայտարարությանը, որ ԱՄՆ-ը փորձում է սեղմել Իրանի շուրջ օղակը, նկատեց, որ տարածաշրջանում Հայաստանի միակ և անդավաճան հարևանն Իրանի Իսլամական Հանրապետությունն է։
«Ես հանձնարել եմ ուսումնասիրել, ուսումնասիրության արդյունքներով իմ եզրակացությունը կանեմ, չնայած նաև ունեմ բացատրություններ»:
Գրականության Նոբելյան մրցանակակիր, թուրք գրող Օրհան Փամուքն ամերիկյան հեղինակավոր New York Times պարբերականում հրապարակել է լայնածավալ մի հոդված պոլսահայ երջանկահիշատակ լուսանկարիչ Արա Գյուլերի մասին:
Սիրիայի տրանսպորտի նախարարությունը մտադիր է 2019 թվականին վերականգնել Դամասկոս-Հոմս եւ Հոմս-Հալեպ երկաթգիծը:
«Չմոռանաք երբեք նաև այն կարևորագույն փաստը, որ Արցախ-Իրան սահման ևս գոյություն ունի, և այն մոտ 3 անգամ ավելի երկար է, քան Հայաստանինը: Իսկ այդ մասին մտածե՞լ եք»:
Վերջին շրջանում Թուրքիան բավական կոշտ ռազմական, հռետորաբանական արձագանքներ է տալիս Սիրիայի հակամարտության քրդական գործոնին, և այդ երկիրը չի թողնի, որպեսզի քրդերը շարունակեն իրենց ակտիվությունն ու առաջխաղացումն Եփրատից արևելք ընկած տարածքներում: Լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց արաբագետ Սարգիս Գրիգորյանը:
Ջաննի Բուքիքիոն գործող իշխանություններին կոչ է արել ԱԺ ընտրություններից հետո կրկին ձեռնարկել ԸՕ-ի բարեփոխումները, սակայն այնպես, որ այդ գործընթացը լինի թափանցիկ, բոլոր քաղաքական ուժերի հետ երկխոսության միջոցով”
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը առաջիկա խորհրդարանական ընտրություններում ներառված է լինելու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակում: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ի անդամ Ալեն Սիմոնյանը:
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այցելել է Աջափնյակ վարչական շրջան և աշխատակազմին ներկայացրել վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Գևորգ Բաբայանին:
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Հրաչյա Թաշչյանը նշանակվել է վարչապետի օգնական:
Իտալիայում այս շաբաթ հաստատված անբարենպաստ եղանակի զոհերի թիվը հասել է 16-ի:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Բելառուսի Հանրապետության մայրաքաղաք Մինսկում այսօր մասնակցել է Մյունխենի անվտանգության համաժողովի Հիմնական խմբի հանդիպման քննարկումներին, որոնք վերաբերել են սպառազինությունների վերահսկմանն ու վստահության ստեղծմանը, ինչպես նաև տարածաշրջանային հակամարտություններին։
Բրազիլիայի ընտրյալ նախագահ Ժաիր Բոլսոնարուն հավաստել է դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու պատրաստակամությունը՝ ընդգծելով, որ Իսրայելի մայրաքաղաքը որոշելու իրավունքն ունի բացառապես այդ երկրի ժողովուրդը։
Նոյեմբերի 1-ի առավոտյան տարանցիկ նավերի համար ժամանակավորապես երկկողմանիորեն փակվել է Դարդանելի նեղուցը։
ԿԺԴՀ-ի Պետխորհրդի նախագահ Կիմ Չեն Ունն իր երկրի դեմ գործող միջազգային պատժամիջոցները համարել է «թշնամական ուժերի տխմար կատաղություն»:
Վրաստանը կշարունակի ռազմական տեխնիկա գնել ԱՄՆ-ից:
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ելույթն Ազգային ժողովում:
Այսօր ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Ազգային ժողովում ունեցած ելույթում զարմանք է հայտնել ՊՊԾ գնդի գրավմանը մասնակից անձանց համաներման ակտով ազատ արձակելու վարաբերյալ ՀՀ ոստիկանության պետի լռության կապակցությամբ:
«Բա սա ինչպե՞ս եղավ, հեղափոխությունից առաջ, հազար ներողություն, ձեր կողմնակիցներն իրենց ներքնաշորերով ճանապարհներին տեսանկարահանող սարքերն էին փակում՝ բողոքելով, որ դրանք այլևս պետք չեն։ Պարոն վարչապետ, որ գնացիք Գումի շուկա, չնայած, իմ կարծիքով, այնտեղ պետք է գնար Գյուղատնտեսության նախարարության առաջատար մասնագետը, դրանից հետո մեր ժողովուրդը լոլիկն ու վարունգը էժա՞ն գնեց, թե՞ ոչ»,- ընդգծեց Է. Շարմազանովը։
Ազգային ժողովում հրավիրված հատուկ նիստում Նիկոլ Փաշինյանը, ինչպես սպասվում էր, չընտրվեց վարչապետի պաշտոնում: Անվանական քվերակության արդյունքներով՝ վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանին կողմ և դեմ քվեարկողներ չեղան: Ձեռնպահ էր 13 պատգամավոր:
«Ազգային ժողովը արձակված է իրավունքի ուժով: Շնորհավորում եմ»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
«ԱՄՆ հեռացող դեսպանն ասում է՝ տարածքներ՝ խաղաղության դիմաց, ինչը նորույթ էր մեզ համար։ Այդ ֆոնին գալիս է մեկ այլ պաշտոնյա և խոսում է, որ լեգիտիմ ընտրությունների արդյունքում կարող ենք պատուհան բացել. իսկ միգուցե խոսքը գնում էր խաղաղության դիմաց տարածքներ հանձնելո՞ւ մասին»,- այսօր խորհրդարանում այս մասին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը։