
Վրաստանը մտադիր է ավելացնել ամերիկյան զենքի գնումները

Վրաստանը կշարունակի ռազմական տեխնիկա գնել ԱՄՆ-ից: Այդ մասին հայտարարել է հանրապետության պաշտպանության նախարար Լեւան Իզորիան՝ ելույթ ունենալով պաշտպանության եւ անվտանգության հարցերին նվիրված Բաթումի միջազգային խորհրդաժողովում:
«Վրաստանին Javelin հակատանկային համակարգերի հանձնումը շատ կարեւոր իրադարձություն է: Անձնական զրույցի ընթացքում պարոն Մեթիսն (ԱՄՆ-ի պաշտպանության նախարարը) ինձ ասաց, որ նման որոշումներն ընդունվում են միայն այն երկրների նկատմամբ, որոնք առանձնահատուկ վստահություն են վայելում:
Ելնելով դրանից՝ մենք կշարունակենք ԱՄՆ-ից ձեռք բերել այլ տեսակի սպառազինություն»,-հայտարարել է Իզորիան, որի ելույթը հեռարձակել են վրացական հեռուստաընկերությունները: Նախարարի խոսքով. «Վրաստանն իր կողմից ամեն ինչ կանի, որպեզի պաշտպանի այդ համակարգերի անվտանգությունը», հաղորդել է ՌԻԱ Նովոստին: