Բաժիններ՝

Ֆրանսիացիների միայն 21 տոկոսն է դրական գնահատում Մակրոնի գործունեությունը

Ֆրանսիայի բնակիչների միայն 21 տոկոսն է դրական գնահատում նախագահ Էմանուել Մակրոնի գործունեությունը: Այդ մասին վկայում են հարցման արդյունքները, որը Huffington Post հրատարակության եւ Cnews հեռուստաալիքի պատվերով անցկացրել է հասարակական կարծիքի հետազոտությունների YouGov ինստիտուտը:

Ինչպես հետեւում է դրա արդյունքներից, հարցվածների 21 տոկոսը դրական է գնահատում Մակրոնի գործունեությունը, ինչը 4 տոկոսով պակաս է, քան անցած ամսին, իսկ 69 տոկոսը հայտարարել է, որ քննադատաբար է գնահատում նրա աշխատանքը:

Վարչապետ Էդուար Ֆիլիպի վարկանիշը հոկտեմբեր ամսին չի փոփոխվել եւ վերստին ավելի բարձր է նախագահի վարկանիշից. ֆրանսիացիների 27 տոկոսը դրական է գնահատում նրա աշխատանքը: Հարցումն անցկացվել է հոկտեմբերի 24-ին եւ 25-ին: Դրան մասնակցել են Ֆրանսիայի 18-ից բարձր տարիքի 1010 բնակիչներ: Հարցման վիճակագրական անճշտությունը նշված չէ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս