Բաժիններ՝

Կիմ Չեն Ունը ԿԺԴՀ-ի դեմ միջազգային պատժամիջոցները որակել է «թշնամական ուժերի տխմար կատաղություն»

ԿԺԴՀ-ի Պետխորհրդի նախագահ Կիմ Չեն Ունն իր երկրի դեմ գործող միջազգային պատժամիջոցները համարել է «թշնամական ուժերի տխմար կատաղություն»: Նորեմբերի 1-ին այս մասին հայտնել է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը։

«Թշնամական ուժերը տխմարաբար կատաղությամբ են բռնվում պատժամիջոցների չարակամ մեքենայություններում՝ փորձելով կանգնել մեր ժողովրդի բարեկեցության բարելավման եւ երկրի զարգացման ճանապարհին, փոխել եւ հպատակեցնել մեզ,- մեջբերում է գործակալությունը Կիմ Չեն Ունի հայտարարությունը:- Բայց նրանք շուտով իրենց աչքերով կտեսնեն, թե ինչպես մեր երկիրը, հարյուրապատիկ մեծացնելով ուժն ի հեճուկս դժվարությունների, կվերածվի զորեղ տերության»:

Ինչպես նշում է գործակալությունը, այս հայտարառրությունը ԿԺԴՀ-ի առաջնորդն արել է երկրի արեւելյան ափի Վոնսան քաղաքի մերձակայքում կառուցվող Կալմա ծովային առողջավայր այցելության ժամանակ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս