Ինչու է Վալերի Օսիպյանը լռում ՊՊԾ գնդի գրավմանը մասնակից անձանց համաներման ակտով ազատ արձակելու մասին. ոստիկանության պարզաբանումը
Այսօր ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Ազգային ժողովում ունեցած ելույթում զարմանք է հայտնել ՊՊԾ գնդի գրավմանը մասնակից անձանց համաներման ակտով ազատ արձակելու վարաբերյալ ՀՀ ոստիկանության պետի լռության կապակցությամբ:
Հայտնում ենք, որ ՀՀ ոստիկանության պետը դատավարության մասնակից է, ունի առանձնհատուկ կարգավիճակ, իր վերաբերմունքը նախաքննության ընթացքում արդեն իսկ հայտնել է, իսկ դիրքորոշում կհայտնի նաեւ դատաքննության ընթացքում:
Ուստի, այս ամենով պայմանավորված, լռությունը չի նշանակում վերաբերմունքի բացակայություն:
ՀՀ ոստիկանություն