Չինաստանն ու ԱՄՆ-ը պետք է տարակարծությունների փոխընդունելի լուծումներ գտնեն. Սի Ցզինպին
Չինաստանն ու ԱՄՆ-ն պետք է երկու կողմերի համար առևտրային հակասությունների ընդունելի լուծումներ գտնեն: Այդ մասին հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցի ընթացքում:
«Չինաստանի և ԱՄՆ-ի միջև առևտրատնտեսական հարաբերությունները փոխշահավետ են: Անցյալում Չինաստանի և ԱՄՆ-ի միջև առևտրատնտեսական ոլորտում առաջացել են տարակարծություններ, որոնք բացասական ազդեցություն են ունեցել երկու երկրների համապատասխան ոլորտների, ինչպես նաև ընդհանուր առևտրի վրա, և դա այն է, ինչը Չինաստանը չէր ցանկանա տեսնել»,- ասել է Ցզինպինը, ում խոսքն է մեջբերել Չինաստանի արտգործնախարարության կայքը: