
Սիրիայում ցրտից առնվազն 15 երեխա է մահացել. ՅՈւՆԻՍԵՖ

Սիրիայի հարավ-արեւմուտքում եւ արեւելքում առնվազն 15 երեխա է մահացել խստաշունչ ցրտերի պատճառով: Այդ մասին ասված է ՅՈւՆԻՍԵՖ-ի տարածաշրջանային տնօրեն Գիրտ Կապիրալեի հայտարարության մեջ, որը հրապարակված է կազմակերպության պաշտոնական կայքում:
«Ցածր ջերմաստիճանները եւ կեցության դժվարին պայմանները Հորդանանի հետ Սիրիայի հարավարեւմտյան սահմանին գտնվող փախստականների «Ռուկբան» սիրիական ճամբարում ավելի ու ավելի մեծ ռիսկի են ենթարկում երեխաների կյանքը: Ընդամենը մեկ ամսվա ընթացքում առնվազն ութ երեխա է մահացել, որոնց մեծ մասն ութ ամսականից փոքր էին»,-ասված է հայտարարության մեջ:
«Մինչդեռ, Սիրիայի արեւելքում կատաղի մարտական գործողությունների պատճառով Դեյր-Էզ-Զորի նահանգի Հաջինայի շրջանում դեկտեմբերից վերաբնակված անձանց թիվը գնահատվում է 10 հազար:
Անվտանգություն փնտրող ընտանիքները դժվարությունների են բախվում՝ հեռանալով հակամարտության գոտուց, եւ երկար ժամանակ գտնվում են ցուրտ պայմաններում՝ առանց պատսպարանի եւ առաջին անհրաժեշտության իրերի:
Ինչպես նշվում է, վտանգավոր ու դժվարին ճանապարհին զոհվել է յոթ երեխա, որոնց մեծ մասը մեկ տարեկան էլ չկար»,-նշվում է փաստաթղթում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: