![](/banners/BeFunky-design.jpg)
«Հաշվեքննիչ պալատն ու Վերահսկողական ծառայությունը պետք է արձանագրեն որպես խախտում». Գևորգ Պետրոսյանը՝ արզպետների կողմից իրենց իսկ պարգևատրումների մասին
![](https://168.am/wp-content/uploads/2018/02/Gevorg-Petrosyan-1.jpg)
Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը, անդրադառնալով մարզպետների կողմից իրենց իսկ պարգևատրումների խնդրին, հայտարարեց, որ դա Հաշվեքննիչ պալատի ու Վերահսկողաական ծառայության իրավասության ներքո է:
Ըստ նրա՝ կա անմեղության կանխավարկածի սկզբունք, որը պետք է պահպանվի, և նախ պետք է խախտում հայտնաբերվի, արդյոք մարզպետն իրավունք ունե՞ր իրեն պարգևատրելու, թե՞ ոչ:
«Պետք չի ավելորդ շտապողականություն դրսևորենք ու յուրացում կամ այլ բան բնորոշենք, այսինքն՝ պետք է պահպանենք իշխանության տարանջատման սկզբունքը: Ընդհանրապես, պարգևատրումը, ՀՀ գործող աշխատանքային օրենսգրքի համաձայն, կատարվում են տարեկան արդյունքների հիման վրա, և քանի որ այդ մարզպետների գործունեության մեկ տարին չի լրացել, կասկածելի է պարգևատրումների հիմքը: Հաշվեքննիչ պալատն ու Վերահսկողական ծառայությունը պետք է արձանագրեն որպես խախտում, այդ դեպքում դա դուրս չի մնա ԲՀԿ ուշադրության կենտրոնից»,- ասաց Գ.Պետրոսյանը: