Նախարարությունների լուծարումը նպատակահարմար չէ մի քանի առումով. ԲՀԿ-ական պատգամավոր

Կառավարության կառուցվածքի փոփոխության նախագիծը դեռ չի ներկայացվել Ազգային ժողով և, հետևաբար, «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը չի քննարկել հարցը: Այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:

«Նախագիծը դեռ չկա: Մենք ապրում ենք արագահոս կյանքում և մի մտադրություն, որ այսօր իրականություն է, վաղը կարող է իրականություն չդառնալ»,- ասաց Գ.Պետրոսյանը՝ հավելելով, որ եթե անգամ ընդունենք որպես իրականություն, ԲՀԿ ներսում քննարկում չի եղել:

Նրա կարծիքով՝ եթե խոսքը վերաբերում է սփյուռքի և մշակույթի նախարարության լուծարմանը, ապա դա նպատակահարմար չէ մի քանի առումով. «Նախ՝ որքան հայ ժողովրդի պահպանման գործում դեր է ունցել բանակը, ոչ պակաս դեր է ունեցել նաև մշակույթը»:

Սակայն, Գ.Պետրոսյանի խոսքով, հայտնի չէ, թե այդ նախարարության վերացումից հետո մշակույթի ոլորտը ինչ ձևով է կառավարվելու, գուցե իսկապես այնպիսի նախագիծ ներկայացվի, որ բավարար լինի.

«Մենք պետք է իսկապես խնամքով պահենք մեր մշակույթը: Հայ ժողովուրդն իր այսօրվա գոյության համար ավելի շատ պարտական է մշակույթին»:

Տեսանյութեր

Լրահոս