Բաժիններ՝

Իսրայելի հարվածների հետևանքով սիրիացի չորս զինվորական է զոհվել

Սիրիայի տարածքին Իսրայելի գիշերային հարվածների հետեւանքով սիրիացի չորս զինվորական է զոհվել, եւս վեցը վիրավորվել են, վնասվել է Դամասկոսի օդանավակայանը: Այդ մասին լրագրողներին հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարության պաշտպանության կառավարման ազգային կենտրոնում:

«Զոհվել Է սիրիացի չորս զինծառայող, վեցը վիրավորվել են: Հարվածից մասամբ վնասվել է Դամասկոսի միջազգային օդանավակայանը»,- ասել են կենտրոնում: Այստեղ հավելել են, որ «2019 թվականի հունվարի 21-ին Իսրայելի ռազմաօդային ուժերը ժամը 02:11-ից մինչեւ 02:56-ը Սիրիայի տարածքին օդային երեք հարված են հասցրել արեւմտյան, հարավարեւմտյան եւ հարավային ուղղություններից»:

Նշվում է, որ Սիրիայի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները ոչնչացրել են ավելի քան 30 իսրայելական թեւավոր հրթիռ ու կառավարվող ավիառումբ: Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտնել է, որ երկրի զինուժերը հունվարի 21-ին հարվածներ են հասցրել Սիրիայում գտնվող իրանական օբյեկտներին, որոնք դարձել են նախօրյակին Իսրայելի տարածքի հրթիռակոծման պատասխանը:

«Սիրիայի տարածքից գործող «Ալ Քուդս» (հատուկ նշանակության ուժեր) իրանական ուժերը Սիրիայի տարածքից «երկիր-երկիր» դասի հրթիռ են արձակել Գոլանի բարձունքների վրա Իսրայելում, որը կալանվել Է ՀՕՊ-ի «Երկաթ գմբեթ» համակարգի կողմից: Ի պատասխան այդ գրոհի Իսրայելի ՌՕՈՒ-ի կործանիչները գիշերվա ընթացքում գրոհել են «Ալ Քուդս»-ի թիրախները Սիրիայում, ինչպես նաեւ Սիրիայի ՀՕՊ-ի՝ իրենց վրա կրակ բացած հաշվարկների վրա:

Գրոհի են ենթարկվել Սիրիայում «Ալ Քուդս» իրանական ուժերի ռազմական թիրախները, ներառյալ զինապահեստներ, հիմնականում՝ Դամասկոսի օդանավակայանում, իրանական հետախուզության օբյեկտ եւ իրանական վարժական ճամբար»,- ասված է բանակի մամուլի ծառայության կողմից տարածված հաղորդագրության մեջ, գրել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս