Անդրանիկ Քոչարյանը փոխհատուցում է պահանջում «Հրապարակ» թերթից

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը դատի է տվել «Հրապարակ» օրաթերթին։ Դատարան ներկայացված հայցադիմումով՝ իշխող խորհրդարանական ուժի պաշտոնյան պահանջում է թերթից ներողություն խնդրել, հերքել զրպարտություն պարունակող տեղեկությունները։ Նա նաեւ փոխհատուցման պահանջ է դրել՝ նվազագույն աշխատավարձի 1000-ապատիկի չափով։

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ հայցադիմումը մուտք է եղել դատարան եւ մակագրվել դատավոր Աննա Փիլոսյանին։

Նշենք, որ միայն 2019 թվականի 2,5 ամիսների ընթացքում ընդդեմ մամուլի ներկայացվել է արդեն մոտ 10 հայցադիմում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031