ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հետ Վաշինգտոնում նախատեսվող հանդիպումներին:
Վերաքննիչ քրեական դատարանում՝ նախագահությամբ Արմեն Դանիելյանի, մեկնարկել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը, որին ներկա են գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը և «Մարտի 1»-ի գործով տուժածների իրավահաջորդները։
Իրաքի Բասրա քաղաքում հրթիռակոծվել է ExxonMobil ամերիկյան նավթընկերության ներկայացուցչության շենքը:
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության նախկին ղեկավար եւ երկրի վարչապետի պաշտոնի համար պայքարի ֆավորիտ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ ներողություն է խնդրում բոլոր նրանցից, ում կարող էին վիրավորել այն խիստ արտահայտությունները, որոնք ինքն արել է րագրողի եւ քաղաքական գործչի իր երկարատեւ կարիերայի ընթացքում:
ԱՄՆ-ի եւ Չինաստանի ներկայացուցիչները առեւտրական բանակցությունների հերթական փուլը կսկսեն հունիսի 19-ին:
Ճապոնիայում առնվազն 21 մարդ է տուժել 6,7 մագնիտուդով երկրաշարժի հետեւանքով, որը տեղի է ունեցել հունիսի 18-ի երեկոյան Ճապոնական ծովում՝ Յամագատայի պրեֆեկտուրայի մերձակայքում:
ԱՄՆ-ի Սենատից մի խումբ հանրապետականներ եւ դեմոկրատներ նախագահ Դոնալդ Թրամփին կոչ են արել բացատրել Մերձավոր Արեւելքում լրացուցիչ ամերիկյան զորքերի տեղաբաշխման իր որոշումը եւ նախազգուշացրել են, որ Կոնգրեսը չի արտոնել ռազմական գործողություններն Իրանի դեմ։
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հաստատել է Հայաստանին 40 միլիոն դոլարի հավելյալ աջակցություն տրամադրելու նախաձեռնությունը. Հայաստանին 40 միլիոն դոլարի աջակցություն տրամադրելու նախաձեռնությամբ հանդես էր եկել Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ջեքի Սփեյերը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնապես հայտարարել է 2020 թվականին պետության բարձրագույն պաշտոնի համար պայքարելու մտադրության մասին:
Պատրիկ Շանահանը ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի պաշտոնակատարի իր լիազորությունները Մարկ Էսփերին կփոխանցի հունիսի 24-ին: Այդ մասին ասված է Պենտագոնի՝ հունիսի 18-ին տարածված հաղորդագրության մեջ:
Վերոնշյալ նախապատրաստական հանդիպման ընթացքում զրուցակիցները գնահատեցին խաղաղ գործընթացի ներկա իրավիճակը, այդ թվում՝ նախկին հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման համատեքստում:
ՀՀ ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստը: Հունիսի 19-ի նիստի օրակարգում ընդգրկված են մի շարք հարցրեր:
Իրավապահ համակարգը շարունակում է քննարկել ՀՀ հատուկ քննչական ծառայության հնարավոր լուծարման տարբերակները:
Արտակ Զեյնալյանի հրաժարականը, պարզվում է, «հակաքոչարյանական» ենթատեքստ ունի` կապված Ռ․ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանի ու նրան պատկանող «Կոնցեռն դիալոգ» ընկերության հետ, որը 3 ամիս առաջ հաղթող է ճանաչվել նախարարության հայտարարած մրցույթում։
Վաշինգտոնում Մնացականյան-Պոմպեո հանդիպում տեղի չի ունենա: Փոխարենը Մնացականյանը կհանդիպի Բոլտոնին:
Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանական կուլիսներում քննարկվում է վերջապես Սահմանադրության փոփոխության հանրաքվե անցկացնելու հարցը:
ՔՊ-ում արշալույսները խաղաղ չեն։ ԵԿՄ նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանն առաջին իսկ ընձեռված առիթով «վրեժ լուծեց» թիմակիցներից՝ իրեն վարչության կազմից դուրս մղելու համար։
Ինչպես հայտնի է, մայիսի 20-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր վեթինգի գործընթաց սկսելու մասին: Այդ հայտարարությունից հետո ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը սկսել էր վեթինգի նախագիծ մշակել` ներգրավելով նաեւ տարբեր փորձագետների:
Դեռևս սույն թվականի հունիսի 12-ին պաշտոնապես դիմել եմ Ձեզ (դիմումի էլեկտրոնային տարբերակը ստորև) Բ. Մկրտչյանին Ձեր վարույթում գտնվող վերաքննիչ վարույթի նյութերը տրամադրելու և վերջինիս կողմից վիճարկվող դատական ակտերի բողոքարկման ժամկետը վերականգնելու խնդրանքով, սակայն մինչ օրս որևէ արձագանք չեմ ստացել:
Շատերի աչքից վրիպեց, որ ՔՊ վարչության կազմում չընդգրկվեց կուսակցության կարկառուն անդամներից մեկը, երբ համագումարից առաջ ՔՊ-ում խոսվում էր, որ նա առաջիններից է լինելու կազմում։ Խոսքը «նյու-Սաշիկի»` «Իմ քայլի» օդիոզ ֆիգուր Հայկ Սարգսյանի մասին է, որը հայտնի է դարձել մի շարք սկանդալային պատմություններով:
Նախօրեին հայտնի դարձավ, որ կադաստրի պետական կոմիտեի ղեկավարի տեղակալ Աշոտ Մուսայանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Հատկանշական է, որ Մուսայանը ոլորտի հին ներկայացուցիչ է, կադաստրի պետական կոմիտեում աշխատում է 20 տարուց ավելի:
Օրերս Լեւոն Մազմանյանը նշանակվել է վարչապետի խորհրդական:
«Սա ցույց է տալիս, որ իշխանությունները որոշ մտավախություններ ունեն ապագայի վերաբերյալ, լավ է, թե վատ, չէի ցանկանա մեկնաբանել, բայց դա կա։ Այնուամենայնիվ, կարծում եմ՝ այս դրվագը լուրջ հետևանքներ չի ունենա երկու երկրների ղեկավարությունների միջև հարաբերությունների վրա»,- ասաց նա։
ԱՄՆ Մինեսոտա նահանգում 4-ամյա տղան փախցրել է իր պապիկի ավտոմեքենան և գնացել է քաղցրավենիքի հետևից:
«Քաղաքացիական պայմանագրի» նորընտիր վարչության այսօր տեղի ունեցած նիստում վարչության փոխնախագահներ են ընտրվել Ռուբեն Ռուբինյանը և Հակոբ Սիմիդյանը։
«Այո՛, կան հաշիվներ, իսկ ո՞ր երկիրը չունի պատմական հաշիվներ, բայց պետք է քաղաքակիրթ կերպով վերաբերվել սեփական պատմությանը և ընթանալ առաջ և ոչ թե՝ հետ»:
«Խորհրդարանական մանդատ չունենալը ՀՀԿ-ին չի խանգարելու դիրքավորվել որպես թիվ 1 ընդդիմադիր ուժ Հայաստանի քաղաքական կյանքում»:
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հունիսի 18-ին Ռուսաստանի Դաշնության Ուֆա քաղաքում «Անվտանգության հարցերը համակարգող բարձրաստիճան ներկայացուցիչների ամենամյա տասներորդ հանդիպման» շրջանակներում աշխատանքային հանդիպում է ունեցել ՌԴ ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ։
«Նրանք ավելի լավ ծրագիր չեն առաջարկել, քան նախկիններն էին անում, նրանք ավելի լավ լուծումներ չեն առաջարկել, քան նախկինները. ընդամենը եղել է մի բան՝ ժողովրդի մոտ եղել է ընդգծված անտագոնիզմ նախկին իշխանության նկատմամբ, գեներացվել է բողոքի ալիք, այդ ալիքի վրա եկել են իշխանության»:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ փոխվարչապետների, կառավարության տնտեսական բլոկը ներկայացնող գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել է Պետական եկամուտների կոմիտեի 2020-2024 թվականների ռազմավարական գործունեության ծրագրի նախագիծը: