Այսպիսի բան չի եղել, որ ժողովուրդն այսքան ակտիվ լինի. ընդդիմությունն անպայման հաղթելու է. Գագիկ Ծառուկյան

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն իր քաղաքացիական պարտքը կատարեց  Առինջում տեղակայված  29/29 ընտրատեղամասում:

Լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ նայելով առավոտյան 8-ից ժողովրդի ակտիվ  մասնակցությանը, նշանակում է, որ նա ուզում է փոփոխություն:

«Ժողովուրդն արդեն հոգնել է, ուզում է փոփոխություն: Իսկ մենք էլ քվեարկել ենք լավ փոփոխությունների համար, որ ժողովուրդը լավ ապրի, փող աշխատի, տրամադրությունը բարձր լինի»,-շեշտեց նա:

Հարցին՝ արդյո՞ք հավաքական ընդդիմությունը հնարավորություն ունի իշխանությանը հաղթելու, Գագիկ Ծառուկյանն արձագանքեց. «Միանշանակ: Իսկ թե որքան ձայներով, չեմ կարող ասել, բայց որ անպայման հաղթելու ենք, հաղթած ենք արդեն, մնացածը կնայենք՝ ով ավելի շատ ձայն հավաքեց, նա էլ իր վարչապետի թեկնածուին կառաջարկի»:

Կարդացեք նաև

Հակադարձմանը՝ եթե ԲՀԿ-ը չանցնի՞, նա պատասխանեց, որ ցանկացած մարդ պետք է ցանկանա, որ իր երկրում լավ լինի:

«Կուսակցական պատկանելիությունը  կապ չունի: Ծառուկյանը, եթե նորից էդ գործի մեջ խառնվել ա, ոչ թե, որ դրա կարիքն ունեցել եմ՝ ո՛չ պաշտոնի կարիք ունեմ, ո՛չ ճանաչման, ո՛չ էլ գումարի, այլ սիրտ ցավում է, տեսնելով, որ իմ ազգը ծանր վիճակում է: Սուտ խոսալով, քամի անելով ախր չի կարելի,  էս երկրրը հնարավոր է զարգացնել, ծաղկացնել, լավ փոփոխություններ լինեն, որ մարդիկ լավ ապրեն: Այսօր առողջապահության խնդիր կա, սնվելու, միջազգային վերլուծաբանները ներկայացնում են, որ մարդկանց 18 տոկոսը սնվելու կարիք ունեն: Էսօր պրոբլեմներ են սարքում Ծառուկյանի գլխին՝ տունդ կառնեմ, քեզ կդատապարտենք, Ծառուկյանն ինչ է ասել՝ ամեն ինչ իմ հայրենիքի հետ չեմ փոխել: Իմ ուզածը մեկն է՝ իմ ժողովուրդը լավ ապրի»,-ասաց Գագիկ Ծառուկյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930