Իշխանությունը ինչ-որ բանի է պատրաստվում, այս պահին էլ ձերբակալություններ են. Սամվել Կարապետյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը քվեարկելու է հանուն Հայաստանում լեգիտիմ իշխանություն ձևավորելու։ Այս մասին նա հայտարարեց ընտրատեղամաս մտնելուց առաջ՝ լրագրողների հետ զրույցում։

Նա նաև խոսեց «Ուժեղ Հայաստան» դաշինքի դեմ իշխանությունների կողմից իրականացվող գործողությունների մասին և այս համատեքստում անդրադարձավ «Ուժեղ Հայաստան»-ի ընտրական ցուցակով պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցով գլխավոր դատախազության՝ ԿԸՀ ներկայացրած միջնորդությանը։

«Հենց այս պահին ևս տեղի են ունենում ձերբակալություններ մեր կողմնակիցների, շատերին նաև այսօր են ձերբակալել, երեկ ավելի քան 100 մարդ ձերբակալեցին, բայց սարսափելի բան չկա։ Իրենք նորից ինչ-որ բանի են պատրաստվում։ Կտեսնենք…»,- մեկնաբանեց Սամվել Կարապետյանը։

«Ռոսիա 1» ռուսական դաշնային հեռուստաալիքի թղթակցի հարցին՝ Հայաստանին կհաջողվի՞ արդյոք միաժամանակ լինել երկու միություններում՝ Եվրասիական տնտեսական միությունում և Եվրոպական միությունում, «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդն արձագանքեց, որ այդ հարցին կպատասխանի վաղը՝ ընտրություններից հետո։

Կարդացեք նաև

«Վաղը կպատասխանենք բոլոր հարցերին»,- հայտարարեց Սամվել Կարապետյանը։

Մեկ այլ հարցի, թե ինչ կուզեր ասել Եվրամիությանը, Սամվել Կարապետյանը պատասխանեց. «Եվրամիությանը կուզեի ասել, որ նրանք հարուստ լինեն»։

Հավելենք, որ Սամվել Կարապետյանը քվեարկել է Երևանի 3/27 ընտրատեղամասում։

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930