
«Այս իշխանությունն իր ամբարտավանությամբ, կիսագրագիտությամբ ու գոռոզությամբ ռեկորդակիր է». Արմեն Աշոտյան. «Փաստինֆո»

«Խորհրդարանական մանդատ չունենալը ՀՀԿ-ին չի խանգարելու դիրքավորվել որպես թիվ 1 ընդդիմադիր ուժ Հայաստանի քաղաքական կյանքում»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Նա նշել է, որ այսօրվա Ազգային ժողովում մի շարք անհայտ պատգամավորներ կան, որոնք ասելիք չունեն և մանդատը իրենց զորություն չի տալիս քաղաքական օրակարգ ստեղծելու համար: «Քաղաքական օրակարգը ստեղծվում է գիտելիքով, փորձով, կապերով, բայց ոչ ի պաշտոնե ստանձնած փաստաթղթով»,- ասել է Աշոտյանը:
Նրա խոսքով, այսօր խորհրդարանում սկզբունքային ընդդիմության կարիք կա, և իշխող կուսակցությունը քաղաքական անհանդուրժողականություն է դրսևորում անգամ թույլ նշմարվող խորհրդարանական դիմադրության հանդեպ:
«Տեսնում ենք բազմաթիվ դեպքեր, երբ խորհրդարանական ոչ իշխանական ուժերի կողմից ամենաթեթև քննադատությունն անգամ իշխանությունն ինչ ծանր է տանում»,- ասել է ՀՀԿ փոխնախագահը՝ շեշետելով, որ ընտրություններից հետո Հայաստանի քաղաքական օրակարգը ստեղծվում է խորհրդարանից դուրս:
«Սրա ապացույցները շատ են: Տեսեք, թե ինչպիսի հարցեր են քննարկում հայ քաղաքական միտքը կամ հասարակությունը և կնկատեք, որ այդ հարցերի ճնշող մեծամասնությունը եկել է արտախորհրդարանական քաղաքական ուժերից, հատկապես ՀՀԿ-ի կողմից»,- ընդգծել է Աշոտյանը:
Նա հայտնել է, որ կուսակցության ներսում աշխատանքներ են ընթանում դրա կառուցվածքի բարեփոխման հետ կապված և կադրային նոր բանկ է ստեղծվում:
Մանրամասները՝ տեսանյութում։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: