Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործը քննող դատավորին ներկայացվեց հերթական ինքնաբացարկի միջնորդությունը

Վերաքննիչ քրեական դատարանում՝ նախագահությամբ Արմեն Դանիելյանի, մեկնարկել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը, որին ներկա են  գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը և «Մարտի 1»-ի գործով տուժածների իրավահաջորդները։

Այս դատական նիստին ներկա չէ Ռոբերտ Քոչարյանը, նրա պաշտպան Հովհաննես Խուդոյանը տեղեկացրեց, որ նա նպատակահարմար չի համարել ներկա գտնվել նիստին։

Նիստի մեկնարկին պաշտպանական կողմը դատավոր Արմեն Դանիելյանին ինքնաբացարկի հերթական միջնորդությունը ներկայացրեց՝ հիշեցնելով, որ վերջինս թույլ չի տվել Հայկ

Ալումյանին արտահայտվել, հնչեցրել է վիրավորական արտահայտություններ և անհարկի հաճախ ընդհատել է պաշտպանական կողմին։

Միջնորդության դեմ առարկություններ ներկայացրեց գլխավոր դատախազը՝ նշելով, որ նման միջնորդության ներկայացումը նպատակ ունի արհեստականորեն ձգձգելու դատական գործը։ Միջնորդությունն առարկեցին նաև «Մարտի 1»-ի գործով տուժածների իրավահաջորդները։

Կողմերին լսելուց հետո դատավորը հեռացավ խորհրդակցությունների սենյակ. միջնորդության վերաբերյալ որոշումը կհրապարակվի ժամը 12։00-ին։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս