Ցանկացած հետընտրական պրոցեսի պատրաստ ենք. սա չի քննարկվում. Արման Թաթոյան

«Միասնության թևերի» վարչապետի թեկնածու Արման Թաթոյանն իր քաղաքացիական պարտքը կատարեց Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող 7/50 ընտրատեղամասում, ով քվեարկել է հանուն արդարության:

Լրագրողների հետ զրույցում նա անդրադարձավ իշխող ուժի կողմից վարչական ռեսուրսի կիրառման ազդեցությանն ընտրությունների արդյունքների վրա, ինչն ապացուցող ձայնագրություններ նաև ինքն է հրապարակել:

«Բոլոր խախտումներն էլ արձանագրել ենք: Ես ուղղակի մեր քաղաքացիներին դիմելով, մեկ բան եմ խնդրում՝ այս ընտրությունները, իրապես, պատմական նշանակության են, մենք այսօր որոշում ենք մեր ապագան, մենք որոշում ենք մեր երեխաների համար ինչ երկիր ենք ունենալու: Ինձ համար կյանքում միշտ մի սկզբունք է գործել՝ շատ ավելի վատ է, երբ դու ունենում ես հնարավորություն փոփոխություն անելու, արդարություն հաստատելու քայլ անելու և բաց ես թողնում այդ հնարավորությունը: Հետո վերականգնել չի լինում»-նշեց նա:

Արման Թաթոյանը վստահեցրեց, որ հնարավոր բոլոր միջոցներով ամեն ինչ անելու են, որ քաղաքացու քվեն չգողացվի:

Կարդացեք նաև

«Մենք այլ ելք չունենք, քան այս երկրում արդարություն հաստատելը, և իշխանության փոփոխություն, վստահ եմ՝ մեր քաղաքացին տալու է իր ձայնը: Իշխանությունն ամեն ինչ արեց, որ նրանք հեռում մնան ընտրություններից, չմասնակցեն: Խնդրում եմ՝ որ բոլորով, շատ գնան ընտրությունների, որ միասնաբար լուծենք մեր խնդիրները»,-ասաց նա՝ հավելելով, որ մեզ պետք է նաև միավորում:

«Պետք է ձերբազատվել այս ամբողջ նախկին-ներկա վանդակից, որ կարողանանք բոլորով մեր պետությունն առաջ տանել:

Ինչ վերաբերում է հետընտրական պրոցեսներին, Արման Թաթոյանը շեշտեց. «Մենք ցանկացած հետընտրական պրոցեսի պատրաստ ենք»:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930