Թուրքիայի դատախազությունը 128 մարդու ձերբակալման օրդերներ է տվել, այդ թվում՝ 48 գործող զինծառայողների, որոնց կասկածում են ընդդիմադիր իսլամական քարոզիչ Ֆեթհուլլահ Գյուլենի կազմակերպության հետ կապեր ունենալու մեջ:
Չինաստանի Պետխորհրդի անդամ, արտաքին գործերի նախարար Վան Ին դիմել է Իրանին՝ կոչ անելով չհրաժարվել իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից (ԳՀՀԾ)։
ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Պատրիկ Շանահանը հավանություն է տվել Մերձավոր Արեւելք լրացուցիչ հազար զինվորական ուղարկելուն:
Դադարեցնում եմ Եվրանեսթում հայկական պատվիրակության ղեկավարի՝ իմ լիազորությունները: Այս մասին հայտնում է ԱԺ կրթության, մշակույթի և սփյուռքի հարցերով հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը:
Բրատիսլավայում վերջերս կայացած ՆԱՏՕ ԽՎ-ի գարնանային նստաշրջանի բոլոր ելույթներում կարմիր գծով անցնում էին այսօր տեղի ունեցող հակամարտություններին, Վրաստանի, Ուկրաինայի, Ռուսաստանի մասնակցությանը, նաև եղել են դրվագներ, երբ Ադրբեջանի պատվիրակները փորձել են ճեղքել և Ղարաբաղի հակամարտության թեմայով հարցեր հնչեցնել:
Կլիմայի հետ կապված խնդիրներն անհապաղ լուծում են պահանջում: Այդ մասին ասված է այն ուղերձում, որը ՄԱԿ-ի գխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը հղել է անվտանգության հարցերը տնօրինող բարձրաստիճան ներկայացուցիչների տասներորդ միջազգային հանդիպման մասնակիցներին:
Անթալիայի նահանգապետարանը արգելել է ԼԳԲՏ (լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր) համայնքի շքերթը և դրան հարող այլ քայլերթերի, մամուլի ասուլիսների, նստացույցերի և նմանատիպ միջոցառումների անցկացումը:
Այսօր Ազգային ժողովում քննարկվում է Վահե Գրիգորյանի՝ որպես ՍԴ դատավորի թեկնածությունը։ Ավելի քան համոզված եմ, որ Վահե Գրիգորյանը կընտրվի եւ սրանով կավարտվի իշխող ուժի ամեն գնով Վահե Գրիգորյանին ՍԴ դատավոր դարձնելու ամիսներ տեւած բեմադրություն-էպոպեան։ Այս բեմադրության մեջ առանցքային են մի քանի դերակատարներ.
Մալյանի և իր նմանների կողմից սադրանքների ու հայհոյանքների միջոցով մեզ հունից հանելու փորձերը չեն հաջողվելու, այսուհանդերձ, կոչ եմ անում բոլոր ընկերներիս, բարեկամներիս ու հարազատներիս զերծ մնալ էմոցիոնալ հայտարարություններից կամ գործողություններից:
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն ազատ է քվեարկելու Սահմանադրական դատարանի անդամի թեկնածու Վահե Գրիգորյանի ընտրության ժամանակ: Այս մասին այսր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը:
Կամ մենք հրաժարվում ենք նախկինների նման բոլոր պետական համակարգերը միայն յուրայիններով և սեփական քաղաքական հայացքները կիսողներով համալրելու մոտեցումից, կամ մեզ մնում է ինքներս մեզ համոզել, որ ժողովրդավարության «բաստիոնը» մենք ենք, որովհետև ուրիշներին համոզելը շատ բարդ է լինելու:
Փաստաբանը նաև արձանագրեց, որ Հայաստանում հեղափոխությունից հետո այն հավանաբար կլինի խոշտանգման առաջին գործը ՄԻԵԴ-ի տիրույթում, որը քննելուց հետո կտա իր գնահատականը։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը պահանջելէ, որ New York Times (NYT) թերթը հայտնել իր աղբյուրները Ռուսաստանի էներգահամակարգի վրա ԱՄՆ-ի հաճախացած գրոհների վերաբերյալ հոդվածից հետո։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանի իր պաշտոնակից Վլադիմիր Պուտինի հետ հնարավոր հանդիպման ժամանակ առաջին հերթին կարծարծի Դոնբասի եւ Ղրիմի հարցը։
«Համապատասխան ես պատասխանել եմ իմ փաստաբանի միջոցով: Ես ասել եմ, որ բոլորն օրենքի առաջ հավասար են և պետք է լիարժեք հարգեն օրենքը, և ես մի բան եմ ուզում ասել, որ բոլոր լրագրողներն էլ, հանրությունն էլ իմանա, որ մեր ՀՀ Սահմանադրության 96 հոդվածի՝ պատգամավորը իր կարծիքը ասելու համար ոչ հետապնդման, ոչ էլ պատասխանատվության է ենթարկվում»:
«Դաշնակցության առաջարկն է եղել, որ կարելի է հանդիպենք, քննարկենք երկրի տնտեսական վիճակը, քաղաքական վիճակը, Արցախի հարցը: Դիմել են՝ հանդիպելու, քննարկելու, լսելու իրենց տեսակետը, մեր տեսակետը»,- այսօր ԱԺ-ում լրագրողներին հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով երեկ ՀՅԴ-ի հետ իր հանդիպմանը:
Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Լևոն Տեր-Պետրոսյանը 2010թ. հուլիսի 30-ին Հանդիպել է ԱՄՆ դեսպանի հետ:Բլորիս համար շատ սովորական հանդիպում էր, քանի որ ԱՄՆ դեսպանը կարող է հանդիպել նախկին նախագահների հետ, իսկ ընդդիմադիր ճամբարի ներկայացուցիչների համար հիացմունքի բացականչությունների առիթ տվող և իշխանության գալու հույս էր»:
Հաջորդ շաբաթ ԱՄՆ-ում կսկսվի միլիոնավոր անօրինական միգրանտների արտաքսումը:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, մարտի 1-ի իրադարձությունների մասով հարուցված քրեական գործով օրերս կալանավորվել էր ոստիկանության զորքերի հրամանատարի նախկին տեղակալ, շտաբի պետ Գեղամ Պետրոսյանը: Ըստ քննութան` նա հրազենով սպանել է Զաքար Հովհաննիսյանին:
Պենտագոնը ներկայացրել է Օմանի ծոցում լցանավերի վրա գրոհին Իրանի մասնակից լինելու նոր «ապացույցներ»:
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հունիսի 18-ին աշխատանքային այցով մեկնելու է Վաշինգտոն, որտեղ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ կայանալու է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը։
Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամեդ Մուրսին մահացել է սրտի նոպայի հետեւանքով:
ՀՀ ազգային ժողովում մեկնարկել է հերթական քառօրյա նիստը:
Արցախի բանակի փուլ առ փուլ «իշխանափոխության» ծրագիրն ընթացքի մեջ է։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համաժողովի ժամանակ ունեցած ելույթն անակնկալ է եղել հենց ՔՊ-ականների համար:
Ասում են, թե արդարադատության նախարարի հետ կապված բավականին լուրջ խմորումներ կան ՔՊ-ում, չնայած ինչպես մնացած, այնպես էլ այս դեպքում այնտեղ կարծիք կարող է ունենալ բացառապես Նիկոլ Փաշինյանը:
Դեռ ամիսներ առաջ լուրեր տարածվեցին, որ Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահի պաշտոնում տեսնում է առաջին նախագահ Տեր-Պետրոսյանին։
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ 2016թ. ապրիլյան պատերազմից անմիջապես հետո՝ ապրիլի 26-ին, Սերժ Սարգսյանի հրամանով աշխատանքից ազատված գեներալ-մայոր Կոմիտաս Մուրադյանը, ով այդ ժամանակ զբաղեցնում էր ՀՀ զինված ուժերի կապի, զորքերի-կապի եւ ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետի պաշտոնը, կրկին վերադարձել է համակարգ՝ ՊՆ։
Երեկ, ԱԺ մարդու իրավունքների եւ հանրային հարցերի հանձնաժողովի նիստի ավարտից հետո, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը «ռազբորկայի» էր կանչել նույն խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանին:
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետը Արտյոմ Մխոյանն է, որն այդ պաշտոնին նշանակվել է 2018 թ. հունիսի 11-ին նախարար Արտակ Զեյնալյանի կողմից: