«Շատ փաստարկներ չբերեմ, ասեմ միայն հետևյալը…». Հայկ Ալումյան

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ Հայկ Ալումյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Համացանցում շատ են բանավիճում՝ օրինակա՞ն էր արդյոք երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը, հիմնավո՞ր է արդյոք նրան առաջադրված մեղադրանքը: Շատ փաստարկներ չբերեմ, ասեմ միայն հետևյալը. եթե մեղադրանքը գոնե մի փոքր հիմնավոր լիներ և կալանավորման թեթևակի հիմքեր առկա լինեին, որևէ մեկը կասկած ունի՞, որ մեր դատարանները պարոն Քոչարյանին կկալանավորեին առանց ԱԱԾ տնօրենի կողմից դատավոր Հրաչին զանգելու (էն որ ասել էր՝ «գործը նայի, բայց կալանքն ուզես-չուզես՝ պԸտի տաս»), առանց Վարչապետի կողմից Հանրապետության հրապարակի հանրահավաքում դատավորներին ուղիղ եթերով սպառնալու, առանց դատարանների շենքերը փակելու և մյուս նման ճնշումների: Որևէ մեկը կարո՞ղ է մտածել, որ եթե կալանավորման համար մի փոքրիկ օրինական հիմք լիներ, իշխանությունները ստիպված լինեին դիմելու ծայրահեղ միջոցի՝ դատավոր Արմեն Դանիելյանի ծառայություններին, իսկ վերջինս էլ իր հերթին դիմեր ծայրահեղ [Հայաստանի դատական պրակտիկայում նախադեպը չունեցող] միջոցի՝ զրկեր պաշտպանական կողմին ելույթի իրավունքից»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031