«Եթե ժողովրդավարական կառավարումն անջատում ենք այս երկու տարրերից, մենք կարող ենք կորցնել դատական համակարգի լեգիտիմությունը կամ այն վերածել դեսպոտիզմի». Արա Ղազարյան
Վեթինգը կիրառվում է հանուն ժողովրդավարության, բայց ամբողջ խնդիրն այն է, որ ժողովրդավարական կառավարումը ձեռք ձեռքի ընթանում է մարդու իրավունքների և օրենքի գերակայության հետ, ուստի, եթե ժողովրդավարական կառավարումն անջատում ենք այս երկու տարրերից, մենք կարող ենք կորցնել դատական համակարգի լեգիտիմությունը կամ այն վերածել դեսպոտիզմի:
Այս մասին «Հայաստանի Սահմանադրությունը. կարմիր և կանաչ գծեր» կոնֆերանսում ասաց միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանը: Նա նաև տեղեկացրեց, որ կան ՄԻԵԴ բազմաթիվ վճիռներ վեթինգի կամ լյուստրացիայի դեմ Բալթյան երկրներում, որտեղ խախտվել է համաչափության սկզբունքը՝ մարդու իրավունքները:
Իրավունքի մասնագետը հիշեցրեց, որ դատական համակարգի անկախությունը, որպես կանոն, դիտարկվում է 3 հարթությունում. «Առաջինը պայմանավորված է հանրային շահով: Բնականաբար, հանրային շահն ուզում է, որ դատական համակարգը լեգիտիմ լինի: Երկրորդը պայմանավորված է յուրաքանչյուր անձի դատարանի իրավունքով, կամ, որ յուրաքանչյուր անձ իր գործը քննի անաչառ, անկախ դատարանում: Սա արդեն մարդու իրավունքի դատարանն է: Երրորդը՝ դատավորի, որպես քաղաքացու, անձնական ազատությունն է: Այս եռամիասնության մեջ ես ևս իմ գանգատները ներկայացնում եմ դատարաններում ու միջազգային ատյաններում»:
Մանրամասները՝ տեսանյութում
Զարուհի Դիլանյան