Հետաքրքիր անակնկալներ` զինտեխնիկայի գնման ոլորտում. շուտով կհայտարարվի դրանց մասին

Ռազմական տեխնիկայի ոլորտում անակնկալներ են սպասվում, որոնք կլինեն տարբեր ուղղություններով՝ և՛ գնման, և՛ ձեռքբերման, և՛ տեղում արտադրության տեսքով:  Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը՝ մեկնաբանելով ՀՀ ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանի հայտարարությունը, նոր զինտեխնիկայի ձեռքբերման հետ կապված:

«Առայժմ, կարծում եմ, պետք է սահմանափակվենք նախարարի հայտարարածով, սակայն արդեն շուտով հնարավորություն կունենանք դրանց մասին բարձրաձայնելու հրապարակայնորեն»,- նշեց Բալայանը:

Դավիթ Տոնոյանը՝ հուլիսի 22-ին, հայտարարել էր, որ ռուսական արտադրության ՍՈՒ-30ՍՄ բազմաֆունկցիոնալ կործանիչները Հայաստանում կլինեն մինչև 2020 թ. սկզբին և փակագծեր չբացելով՝ նշել, որ լինելու են նաև ռազմական անակնկալներ: 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031