
«Աթամբաևին կոռուպցիայի մեղադրանք է առաջադրվել, այլ տվյալներ առայժմ չկան». Սերգեյ Սլեսարյով

Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւին կոռուպցիայի մեղադրանք է առաջադրվել: Այդ մասին հայտնել է պետության նախկին ղեկավարի փաստաբան Սերգեյ Սլեսարյովը:
«Աթամբաեւին կոռուպցիայի մեղադրանք է առաջադրվել, այլ տվյալներ առայժմ չկան»,- ասել է նա: Փաստաբանի խոսքով՝ Ղրղզստանի նախկին նախագահը ձերբակալված է մինչեւ օգոստոսի 26-ը՝ «հետաքննչական միջոցառումների անցկացման ժամանակաընթացքում»:
Աթամբաեւը հատուկ գործողության արդյունքում ձերբակալվել է օգոստոսի 8-ին Չույսկի մարզի Կոյ-Տաշ գյուղի իր նստավայրում: Ավելի վաղ Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը հայտարարել է, որ Աթամբաեւը խախտել է Սահմանադրությունը՝ զինված դիմադրություն ցույց տալով ուժայիններին: