Բաժիններ՝

Ճապոնիայի Նագասակիում ոգեկոչել են ատոմային ռմբակոծության զոհերի հիշատակը

Ճապոնիայի Նագասակի քաղաքում տեղի է ունեցել ատոմային ռմբակոծության 74-րդ տարելիցին նվիրված հիշատակման արարողություն: Այդ մասին հայտնել են տեղական զանգվածային լրատվամիջոցները:

Արարողությունն սկսվել է 10:40-ին (Երեւանի ժամանակով 5:40-ին) քաղաքի Խաղաղության զբոսայգում: Այս անգամ միջոցառմանը մասնակցում էին շուրջ 70 երկրների ներկայացուցիչներ:

«Ես Միացյալ Նահանգներին եւ Ռուսաստանին կոչ եմ անում, մասնավորապես, որպես միջուկային տերություններ, ստանձնել պատասխանատվություն՝ աշխարհին ցուցադրելու միջուկային պաշարների արմատական կրճատման կոնկրետ ուղիներ»,- դիմել է ներկաներին Նագասակիի քաղաքագլուխ Տոմիհիսա Տաուեն:

Միջոցառմանը նաեւ ելույթ է ունեցել Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն: Արարողության մասնակիցները լռության րոպեով հարգել են ատոմային ռմբակոծության բոլոր զոհերի հիշատակը 11:02-ին՝ ճիշտ այն ժամանակ, երբ 1945 թվականի օգոստոսի 9-ին քաղաքի վրա նետվեց ռումբը: 182 601 մարդկանց անուններից բաղկացած նրանց ցուցակը, ովքեր դարձան ռմբակոծության վկաները եւ հետո զոհվեցին, զետեղվել է հուշադամբարանում: Նրանց թվում է 3 402 մարդ, որոնք մահացել են անցյալ տարի, հաղորդել է «Ինտերֆաքսը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս