
Դոնալդ Թրամփը նոր նշանակում է կատարել

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը որոշում է ընդունել ԱՄՆ-ի Ազգային հետախուզության տնօրենի պաշտոնակատար նշանակել Ազգային հակաահաբեկչական կենտրոնի ներկայիս ղեկավար Ջոզեֆ Մագուայրին: Այդ մասին Թրամփն օգոստոսի 8-ին հայտնել է Twitter ցանցի իր էջում։
«Ես ուրախ եմ հայտարարելու, որ Ջոզեֆ Մագուայրը կնշանակվի Ազգային հետախուզության տնօրենի պաշտոնակատար եւ պաշտոնը կզբաղեցնի օգոստոսի 15-ից»,- գրել է նա:
Թրամփը վստահություն է հայտնել, որ Մագուայրը, որը ծառայել է ԱՄՆ-ի ռազմածովային ուժերում եւ պաշտոնաթող է եղել 2010 թվականին դերծովակալի կոչմամբ, հիանալի կկատարի աշխատանքը:
Օգոստոսի 8-ին Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ի Ազգային հետախուզության առաջին փոխտնօրեն Սյու Գորդոնը, որին ինքը համարում էր գերատեսչության ղեկավարի պաշտոնակատարի պաշտոնի հավանական թեկնածու, օգոստոսի 15-ին պաշտոնաթող է լինում: Ըստ որում Ազգային հետախուզության գործող տնօրեն Դենիել Քոութսն ավելի վաղ նույնպես հայտարարել է օգոստոսի 15-ին իր հեռանալու մասին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: