«Դատավարական նման իրավիճակում Ռոբերտ Քոչարյանը պետք է ազատ արձակվի». Արա Ղազարյան. «Sputnik Արմենիա»

Փաստաբան Արա Ղազարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում կարծիք է հայտնել, որ մարտի 1-ի գործով մեղադրվող Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պետք է ազատ արձակվի։

Դատական վարույթն անորոշության մեջ է հայտնվել ոչ թե Քոչարյանի, այլ`դատարանների մեղքով։ Այդ մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է փաստաբան Արա Ղազարյանը։

«Եթե դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվել ու նրան հեռացրել են գործից, ապա պետք է շատ արագ դատավոր նշանակեին, նիստ հրավիրեին ու կալանքի հարցը լուծեին, սակայն դա չի արվում»,–նշել է նա։

Ըստ փաստաբանի` եթե անձը անորոշ ժամկետով գտնվում է կալանքի տակ, հետևաբար, լուծումը պետք է բխի ելնելով ազատության կանխավարկածից։ Այս դեպքում միակ լուծումը դա Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելն է` Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ մասի հիմքով։

«Եթե իշխանությունները չեն կարող ապահովել օրինական կալանք, ապա միակ լուծումը ազատ արձակելն է. անձին չի հետաքրքրում գործը Վճռաբեկում է, թե` Վերաքննիչում, սա վերաբերում է պետության ռեսուրսներին»,–ասել է Ղազարյանը։

Քոչարյանի գործը կվերսկսվի՞. այն 1-2 օրվա ընթացքում կուղարկվի Առաջին ատյանի դատարան

Նրա խոսքով` եթե կալանքի ժամկետն անորոշ է, ուրեմն, խախվտում են մարդու իրավունքները։

«Ցանկացած պահին, եթե անձը անորոշության մեջ է, օրենքը պետք է հստակորեն կարգավորի ժամկետը»,– ասել է փաստաբանը։

Ըստ Ղազարյանի` արդեն երկու ամիս է` դատական քննությունը սկսելու և կալանքի ժամկետը երկարացնելու որոշում կա, մինչդեռ այս պահին դատական քննությունը կասեցված է։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս