
Եվրոպայի խոշորագույն տուրօպերատորը շահույթի 85 տոկոս անկում է արձանագրել Boeing-737 MAX-երի պատճառով

Եվրոպայի խոշորագույն տուրօպերատորը՝ գերմանական TUI Group-ը, հայտնել է, որ Boeing-737 MAX ինքնաթիռների օգտագործումն արգելելու պատճառով եռամսյակային շահույթը, նախքան հարկերի եւ տոկոսների վճարումը (Ebit), նվազել է 85 տոկոսով:
Երրորդ ֆինանսական եռամսյակում, որն ավարտվել է 2019 թվականի հունիսի 30-ին, այդ ցուցանիշը կազմել է 100,9 մլն եվրո՝ մեկ տարի առաջվա 186,8 մլն եվրոյի դիմաց: Ընկերությունն այն վնասները, որոնք կրել է Boeing-737 MAX-ի թռիչքների արգելման պատճառով, գնահատել է 144 մլն եվրո:
Ընկերության վաճառքները տարեկան չափումով ավելացել են 3,7 տոկոսով՝ մինչեւ 4,75 մլրդ եվրո, հաղորդել է «Ինտերֆաքս» գործակալությունը: