
«Գող, թալանչի, սուտասան, բանսակու, անհաջողակ բառերը չեն կարող առարկայական բովանդակություն չունենալ». Աղվան Վարդանյանը՝ Միքայել Մինասյանի վերջին հարցազրույցի մասին

ՀՅԴ խմբակցության նախկին պատգամավոր Աղվան Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Միքայել Մինասյանի վերջին հարցազրույցում գլխավոր ասելիքը Սերժ Սարգսյանի հնարավոր ձերբակալումը չէ: Այստեղ նոր բան չկա:
Ուշագրավ-անակնկալ է մեջբերվող այս հատվածը.
Այլևս փաստ է, որ իշխանափոխության նպատակը պրիմիտիվ աթոռակռիվն էր, իշխանության աթոռներում հարմարավետ տեղավորվելը, ուրիշ ոչինչ: Շատ շուտով բոլորի համար պարզ կլինի, թե ով է գողն ու թալանչին, ով է խայտառակ սուտասանն ու անապացույց բանսարկուն, ավելին՝ ով է ոչնչի ընդունակ անհաջողակը:
Սպասենք փակագծերի բացման: Գող, թալանչի, սուտասան, բանսակու, անհաջողակ բառերը չեն կարող առարկայական բովանդակություն չունենալ: Միքայել Մինասյանը իշխանափոխության ընթացքից տեղյակ մեկն է: Նաեւ՝ իշխանություն-Փաշինյան տևական հարաբերություններից:
Ուշագրավ է էլի մեկ բան. նորերի փաստաբան-քարոզիչները հապաղում են այս հատվածին անդրադառնալ: Զգուշանո՞ւմ են: Ու՞մից, ինչի՞ց: Հետաքրքիր է:
Այս գրությունը նրանց հարձակման մղելու փորձ է»: