Ձեզ թվում է՝ գիշերը չեմ քնում, վարչապետ դառնալու մասի՞ն եմ մտածում. Ռոբերտ Քոչարյան

«Համագործակցությունն ընդդիմադիր դաշտում անհրաժեշտություն է»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, անդրադառնալով ընդդիմադիր դաշտում համագործակցության հնարավորություններին։

Նա նշեց, որ շատ է խոսվում ընդդիմադիր դաշտում կոնսոլիդացիայի մասին, սակայն ընդհանրապես այդ բառը սխալ է օգտագործվում։

Նրա խոսքով, կոնսոլիդացիա՝ նշանակում է միավորում, ոչ թե համագործակցություն, այլ միավորումը պարզապես իրատեսական չէ։ Իսկ համագործակցություն, Քոչարյանի խոսքով, իհարկե, կարող է լինել նախընտրական շրջանում, ինչպես նաև այն ուժերի միջև, որոնք կանցնեն խորհրդարան։

«Համագործակցությունը ձևական չէ, տվյալ դեպքում անհրաժեշտություն է նաև ապագա խորհրդարանում։ Առանց դրա այսօրվա սոցիոլոգիան ցույց է տալիս, որ հնարավոր չէ»,- ասաց նա։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031