
Գագիկ Ծառուկյանն ու երեք պարտավորեցնող պայմանները. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ծառուկյան» դաշինքը Սերժ Սարգսյանի կողմից նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանին կողմ քվեարկելուց հետո չհրապարակված որոշում ունի կողմ քվեարկել նաև վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանին:
Նման որոշման համար «Ծառուկյան» դաշինքի ղեկավար Գագիկ Ծառուկյանը ունի առնվազն երեք պատճառ. Գագիկ Ծառուկյանը Սերժ Սարգսյանի առաջարկով աջակցել է Արմեն Սարգսյանին և հիմա չի կարող անձամբ Սերժ Սարգսյանի թեկնածությանը դեմ քվեարկել:
Գագիկ Ծառուկյանը երախտապարտ է Սերժ Սարգսյանին իր քաղաքական ռեաբիլիտացիայի համար, և կողմ քվեարկությամբ վարձահատույց է լինելու դրա համար:
Բացի այդ, Ծառուկյանը մտավախություն ունի, որ եթե անգամ ինքը որոշի, որ իր ղեկավարած դաշինքը պետք է դեմ քվեարկի վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանին, ապա դաշինքի ոչ բոլոր պատգամավորները կկատարեն այդ որոշումը՝ մանավանդ, որ ի տարբերություն նախագահի ընտրության, որը գաղտնի էր, վարչապետի ընտրությունը անվանական է:
Հնարավոր է նաև, որ լինի չորրորդ հիմնավորումը, և «Ծառուկյան» դաշինքը իշխանության հետ համագործակցության համաձայնագիր ստորագրի, բայց դա այնքան էլ էական չէ»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: