
Անվտանգության խորհրդի նիստից արտահոսք չի կարող լինել. խոսնակ

Անվտանգության խորհրդի նիստից արտահոսք չի կարող լինել: ՀՀ ԱԽ քարտուղարի մամլո խոսնակ Արեգ Քոչինյանը «արտահոսքի» մասին տեղեկությունները համարում է ցածրակարգ դեղին մամուլի շահարկումներ: Այս մասին նա նշել է՝ պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին:
– Մամուլում տեղեկատվություն է տարածվել, որ սեպտեմբերի 17-ին տեղի ունեցած Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ քննարկվել է Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հրաժարականի հարցը, իրավիճակը եղել է կոնֆլիկտային, ի՞նչպես կմեկնաբանեիք այդ տեղեկությունները:
– Ընդհանրապես Անվտանգության խորհրդի նիստերը անցկացվում են համաձայն օրակարգի, որը որոշված է լինում նախապես: Նման հարց ԱԽ նիստում չի քննարկվել, իսկ տեղեկատվական «արտահոսքի» մասին նմանատիպ տեղեկությունները հարկ է համարել ցածրակարգ դեղին մամուլի շահարկումներ: Ավելին` ԱԽ նիստից արտահոսք չի կարող լինել: