Բաժիններ՝

ԱՄՆ-ը հրավիրել է 50 երկրների ներկայացուցիչների քննարկելու 737 MAX-ի հավաստագրումը. Bloomberg

ԱՄՆ-ի Դաշնային ավիացիոն վարչությունը (ԴԱՎ) հրավիրել է տասնյակ երկրների կարգավորող մարմինների ներկայացուցիչների, որտեղ շահագործվել են Boeing 737 MAX-երը, ոչ պաշտոնապես քննարկելու այդ շարքի ինքնաթիռների հավաստագրման գործընթացը: Հանդիպումը պլանավորված է սեպտեմբերի 23-ին, ինչի մասին հայտնել է Bloomberg գործակալությունը։

Գործակալության տվյալներով՝ հրավերն ուղարկվել է JATR (Joint Authorities Technical Review) խմբին, որը ներառում է 50 երկրների ներկայացուցիչների: Գործակալությունն օգոստոսի վերջին, վկայակոչելով ավիաշինական ինդուստրիայի աղբյուրներ, հայտնելէ, որ Boeing-ը սեպտեմբերից հոկտեմբեր է հետաձգել Boeing 737 MAX-ի հավաստագրման թռիչքների ավարտումը: Ժամկետների տեղաշարժն ընկերությանը սկզբունքորեն չի խանգարում ԱՄՆ-ի Դաշնային ավիացիոն վարչության կողմից հավանության դեպքում այդ շարքի ինքնաթիռների շահագործումը վերսկսելու ընթացիկ տարվա չորրորդ եռամսյակում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս