«Այդ մտահոգիչ փաստերի վերաբերյալ դեռ 2016թ. սկսած նախաքննության մարմինները մեծածավալ աշխատանք են կատարել». Դավիթ Տոնոյանը՝ Ապրիլյան պատերազմի հարցով ԱԺ քննիչ հանձնաժողովի մասին

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի կարծիքով՝ Ապրիլյան պատերազմի հարցով ԱԺ քննիչ հանձնաժողովում ստացվող տեղեկությունները բավարար կլինեն եզրակացություններ անելու համար:

«Որոշակիորեն հայտնի են հանձնաժողովի աշխատանքի արդյունքները: Մենք դեռևս տեղեկություններով ենք հագեցնում հանձնաժողովի աշխատանքը: Հանձնաժողովի աշխատանքն այս պահին արդյունավետ է, որովհետև այն տեղեկությունները, որոնք իրենք ստանում են, կարծում եմ, բավարար են լինելու եզրակացություններ անելու համար»,- ասաց Տոնոյանը՝ հավելելով, որ ինքը դեռ չի հրավիրվել հանձնաժողովի նիստի:

Լրագրողի դիտարկմանը, թե ավելի վաղ հանձնաժողովից նշել են, որ մտահոգիչ փաստեր են ի հայտ եկել, նա նշեց՝ այդ մտահոգիչ փաստերի վերաբերյալ դեռ 2016-ի սկսած նախաքննության մարմինները մեծածավալ աշխատանք են կատարել:

Հարցին, թե արդյոք հնարավո՞ր է, որ քրեական գործեր հարուցվեն, նախարարը պատասխանեց՝ ամեն ինչ հնարավոր է, սակայն այս պահին ոչինչ չի կարող ասել, հանձնաժողովն իր աշխատանքը նրա համար չի կատարում, որ քրեական գործ հարուցվի:

Տեսանյութեր

Լրահոս