Կոշտ Brexit-ի վտանգը պահպանվում է, չնայած Լոնդոնի ձեռնարկած միջոցներին. Յունկեր
Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու ռիսկը, առանց այդ «ապահարզանի» պայմանների վերաբերյալ վավերացված համաձայնագրի, պահպանվում է, չնայած երկրի իշխանությունների կողմից ձեռնարկվող միջոցներին: Այդ մասին Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերն ասել է Եվրախորհրդարանի լիագումար նստաշրջանում, որը հեռարձակվում Է ԵՀ-ի կայքում։«Պայմանավորվածության բացակայության ռիսկը իրականություն է մնում»,- նշել է Յունկերը:
Ավելի վաղ Եվրահանձնաժողովը Բրյուսելում հայտարարություն է տարածել ԵՀ-ի ղեկավար Ժան Կլոդ Յունկերի եւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի միջեւ սեպտեմբերի 16-ին Լյուքսեմբուրգում կայացած հանդիպման արդյունքների վերաբերյալ: Դրանում ասված է, որ Եվրամիությունը դեռեւս Մեծ Բրիտանիայից առաջարկություններ չի ստացել Բրյուսելի եւ Լոնդոնի կողմից հավանության արժանացած 2018 թվականի նոյեմբերի 25-ի գործարքի շրջանակում հանրակցության կազմից Թագավորության դուրս գալու պայմանների վերաբերյալ:
«Նախագահ Յունկերը Ջոնսոնին հիշեցրել է, որ Մեծ Բրիտանիան պատասխանատու է այն բանի համար, որ առաջարկի իրավական տեսանկյունից ֆունկցիոնալ որոշումներ, որոնք համատեղելի կլինեն դուրս գալու վերաբերյալ նոյեմբերի 25-ի համաձայնագրի հետ:
Նախագահ Յունկերն ընդգծել է Եվրահանձնաժողովի անփոփոխ պատրաստակամությունը՝ ուսումնասիրելու՝ այդ առաջարկությունները համապատասխանում են արդյոք «բեքստոպի» (ԵՄ-ի մաքսային միության եւ միասնական եվրոպական շուկայի կազմում Հյուսիսային Իռլանդիայի գտնվելու ժամանակավոր ռեժիմը Brexit-ից հետո) նպատակներին: Նման առաջարկություններ առայժմ չեն ստացվել»,-նշվում է հաղորդագրության մեջ,
Իր հերթին Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը Յունկերի հետ կայացած հանդիպմանը հավաստել է, որ մտադիր չէ Brexit-ի ժամկետի հետաձգում խնդրել: Ղեկավարները պայմանավորվել են բանավեճի ակտիվացման եւ բանակցորդների ամենօրյա հանդիպումների անցկացման շուրջ», հաղորդել է ՌԻԱ Նովոստին: