Բաժիններ՝

Տարեսկզբից զբոսաշրջությունը կես միլիարդ դոլար է բերել Վրաստանին

2018 թվականի երեք ամսվա ընթացքում զբոսաշրջությունից Վրաստանի եկամուտը կազմել է ավելի քան 0,5 միլիարդ դոլար, ինչը 31,3 տոկոսով ավելի է, քան անցյալ տարվա առաջին եռամսյակում: Այդ մասին հայտնել է Imedi հեռուստաընկերությունը:

Միայն ընթացիկ տարվա մարտին զբոսաշրջությունից եկամուտն աճել է մինչեւ 237 մլն դոլար, ինչն ամենաբարձր ցուցանիշն է 2017 թվականի սեպտեմբերից հետո: Այսպիսին են վիճակագրական տվյալները, որոնք հիմնված են Վրաստանի Ազգային բանկի վերլուծական հաշվետվությունների վրա:

Ազգային բանկի տվյալներով՝ 2018 թվականի հունվար-մարտին զբոսաշրջությունից եկամուտը կազմել է 561 մլն դոլար:

2017 թվականին երկիրն զբոսաշրջությունից ընդհանուր առմամբ ստացել է 2,8 մլրդ դոլար, իսկ այս տարի փորձագետներն այդ ցուցանիշի ավելացում են սպասում մինչեւ 3 մլրդ դոլար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս