«Փաստարկներից մեկը, որ ես այսօր վարչապետ եմ, Արցախի հարցի հետ է կապված». Սերժ Սարգսյան. «Շանթ»

«Փաստարկներից մեկը, որ ես այսօր վարչապետ եմ, Արցախի հարցի հետ է կապված»: Այս մասին ասել է վարչապետ Սերժ Սարգսյանը՝ արձագանքելով Արամ Աբրահամյանի այն դիտարկմանը, թե Արցախի չլուծված հարցը թողնում ենք հաջորդ սերնդին, և գուցե սերնդափոխություն լինի, գան ուրիշները և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում, ուրիշ ձևով նայեն այդ հարցին և գտնեն հարցի լուծումը:

«Բանակցային պրոցեսը պետք է շարունակվի: Մենք մեր դիրքորոշումները չենք փոխելու Արցախի հարցում: Երբ Դուք ասում եք՝ ուրիշ, ես մտահոգվում եմ: Այսինքն՝ ի՞նչ: Հայաստանում կարող են գալ մարդիկ, ովքեր կհամաձայնե՞ն Արցախը հանձնել Ադրբեջանին: Ինձ համար դա անհասկանալի է: Եվ եթե խոսքը հաջորդ սերունդների մասին է, ապա ես կարող է գերեզմանում շուռ գամ՝ էդպիսի բան լսելով»:

Լրագրողի լրացմանն ի պատասխան, թե խոսքը զիջումների մասին է, Սերժ Սարգսյանը ասել է.

«Այ, որ իրենք հրաժարվեն այդ պատրանքներից, թե փոխզիջում նշանակում է հայկական կողմերի և ադրբեջանական կողմի կողմից, այդ ժամանակ խնդիրը կարող է լուծվել»:

Տեսանյութեր

Լրահոս