
Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը մեղրամիսի համար ընտրել են Նամիբիան

Արքայազն Հարրին իր ապագա կնոջ՝ Մեգան Մարքլի հետ մեղրամիսի համար ընտրել է Նամիբիան: Այդ մասին հաղորդել է Independent-ը: Զույգը պլանավորում է հյուրընկալվել Հոանիբ հովտի Hoanib Valley Camp քեմպինգում, որն առայժմ կառուցվում է եւ կբացվի հունիսին:
«Զարմանալի չէ, որ բոլորը քննարկում են, թե մեղրամսին ուր կմեկնեն Մեգանը եւ Հարրին: Բոտսվանա նրանց նախորդ ուղեւորություններից հետո շքեղ քեմպինգը եւ սաֆարին Նամիբիայում, ամենահարմար տարբերակն է:
Սակայն նրանք դեռ ոչինչ չեն ամրագրել»,- մեկնաբանելէ թագավորական գործերի փորձագետ եւ լրագրող Օմիդ Սքոբին: Արքայազն Հարրին եւ Մեգան Մարքլը նշանվել են 2017 թվականի նոյեմբերին: Նրանց հարսանիքը նշանակված է 2018 թվականի մայիսի 19-ին: