Արցախի Նախագահը և ՀՀ ԱԳ նախարարը քննարկել են արտաքին քաղաքական ոլորտում փոխգործակցության հարցեր

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 18-ին հանդիպել է Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ:

Նախագահ Սահակյանը շնորհավորել է Զոհրաբ Մնացականյանին պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ եւ մաղթել արդյունավետ աշխատանք:

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանը, որին մասնակցում էր Արցախի Հանրապետության արտգործնախարար Մասիս Մայիլյանը, քննարկվել են արտաքին քաղաքականությանը եւ այդ ոլորտում հայկական երկու պետությունների փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031