Բաժիններ՝

Բենեդիկտ Քամբերբեթչը առաջատար ստրատեգի դերը կխաղա Brexit-ին նվիրված ֆիլմում

Բրիտանացի դերասան Բենեդիկտ Քամբերբեթչը Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու արշավի առաջատար ստրատեգի դերը կխաղա դրամայում, որը կցուցադրվի Մեծ Բրիտանիայի հեռուստատեսության չորրորդ ալիքով (Channel 4):

Ինչպես հայտնել է «Ասոշիեյթեդ պրես» գործակալությունը, ֆիլմը կպատմի 2016 թվականի հունիսի հանրաքվեի իրադարձությունների մասին՝ շեշտադրելով հանրահարցման ընթացքում ինտերնետ-տեխնոլոգիաների օգտագործման թեման՝ ընտրողների ձայները շահելու նպատակով:

41-ամյա Քեմբերբեթչը, որը 2015 թվականին «Օսկար» մրցանակի է հավակնել «Նմանակման խաղ» ֆիլմում անգլիացի մաթեմատիկոս Ալան Թյուրինգի դերը խաղալու համար, էկրանին կմարմնավորի եվրասկեպտիկների Vote Leave քարոզչական պլատֆորմի նախկին ղեկավար Դոմինիկ Քամինգսին: Քաղաքական դրամայի ռեժիսորը կդառնա բրիտանացի Թոբի Հեյնսը, որը մասնակցել է «Շեռլոք» սերիալի, որտեղ գլխավոր դերը կատարել է Քամբերբեթչը, եւ «Դոկտոր Ովը» սերիալի ստեղծմանը:

ԵՄ-ին Մեծ Բրիտանիայի անդամակցության շարունակման նպատակահարմարության շուրջ հանրաքվեն կայացել է 2016 թվականի հունիսի 23-ին, դրանում 51,9 տոկոս արդյունքով հաղթել են եվրաինտեգրացման հակառակորդները: Քամբերբեթչն ինքը անդամակցել է 300-ից ավելի արտիստների, երաժիշտների, գրողների եւ մշակույթի այդ գործիչների խմբին, որոնք բաց նամակ են ստորագրել՝ հաջակցություն Եվրամիության կազմում Միացյալ Թագավորության պահպանմանը:

Բենեդիկտ Քամբերբեթչը խաղացել է ավելի քան 6 տասնյակ դեր, որոնցից առավել հայտնի է բրիտանացի դետեկտիվի կերպարը, որը տեղափոխվել է մեր ժամանակներ: Փետրվարին հրապարակված հետազոտության տվյալների համաձայն, Քամբերբեթչի կատարմամբ Շեռլոք Հոլմսի գործող անձը բոլոր ժամանակների առավել մեծ ժողովրդականություն վայելող հերոսն է դարձել BBC-ի հանդիսատեսների շրջանում՝ առաջ անցնելով Monty Python կատակերգական խմբին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս